Հոգևորականները հաստատում են, ՊՆ-ն՝ հերքում, ԶՈՒ հոգևոր առաջնորդը՝ լռում. գնդերեցներին սպառնալու հետքերով

Օրեր առաջ Հայր Հովհաննես Թորգոմյանն ահազանգել էր՝ ՀՀ Զինված ուժերում ծառայող գնդերեց եղբայրներին տարբեր ձևերով և մեթոդներով փորձում են ներքաշել ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ:
Օրինակ, Սյունիքում կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանն է գնդերեցներին ստիպել, որ միանան եկեղեցու դեմ արշավին։
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։ Հոգևորականին այս մասին ոչ թե գնդերեցներն են ասել, այլ՝ այլ տեղից է տեղեկությունն իմացել։
Երբ հայտնի է դարձել, որ տարածվել է տեղեկությունը, գնդերեցներին կրկին հավաքել են ու ստիպել ասել, թե ումից է տեղեկությունը դուրս եկել։
«Փորձել են ճնշումներ գործադրել։ Կորպուսի հրամանատարը, բնականաբար, չէր կանչի գնդերեցներին, եթե վերևներից հրաման չլիներ, իսկ սա նշանակում է, որ պայքարում են եկեղեցու դեմ»,- ասաց Տեր Հայրը։
Տեր Ահարոնը նշում է, որ այս արշավը հայի ինքնության դեմ է։
«Այս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-հեղ.) եկած օրվանից պայքարում է հայի դեմ, հիշենք՝ այլասերված Մել Դալուզյանի համար վճարեց 20 միլիոն դրամ, որ ֆիլմ նկարեն, դրանից հետ եղավ պատերազմը ու նրան զոհերը պետք էին, որ հանձներ Արցախը, հիմա այս կարգի մարդն ուզում է եկեղեցի բարեփոխել, ծիծաղելի չէ՞։ Հայտնի խոսքն այստեղ տեղին է՝ «Լրբերը սրբեր են դառել, սերը սրբել են, տարել»»,- նշեց Տեր Ահարոնը։
Տեր Հայրը տեղյակ է, որ Սյունիքում գնդերեցներից մեկը համաձայնել է միանալ տիրադավների արշավին, այս պահին, սակայն, չի ցանկանա նրա անունը հնչեցնել, իսկ մեծամասնությունը հրաժարվել են դեմ դուրս գալ եկեղեցուն։
«Մատնիչներ բոլոր տեղերում կան, առավել ևս՝ եկեղեցում։ Վարդան Այգեկցին ասում է՝ քահանայություն կա՝ Աստծուց է, քահանայություն կա՝ սատանայից է։ Աստվածն իր բանակն ունի եկեղեցում, սատանան՝ իր»,- հավելեց Տեր Ահարոնը։
ՀՀ պաշտպանության նախարարությունից Aysor.am-ի հետ զրույցում հերքեցին, թե սպառնում են գնդերեցներին։
«Գնդերեցների, ընդհանուր առմամբ, Զինված ուժերի հոգևոր առաջնորդության առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք տարատեսակ թեմաների շուրջ զորամասերի հրամանատարության հետ ծառայողական և նաև ոչ ծառայողական թեմաների շուրջ բազմաթիվ քննարկումներ կարող են ունենալ, չէ՞ որ առկա են նաև միջանձնային հարաբերություններ: Ինչ վերաբերում է գնդերեցներին այս կամ այն հարցի առնչությամբ սպառնալուն, ապա նման տեղեկատվություն Պաշտպանության նախարարությունը չի ստացել, և հերքում ենք այդ տեղեկատվությունը», - Aysor.am-ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Aysor.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանից, Հայր Սուրբը, սակայն, հրաժարվել է մեկնաբանություն տալ։
Հիշեցնենք՝ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն Aysor.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ գնդերեցներին սպառնացել են, թե կզրկվեն աշխատավարձից, կհանեն ծառայությունից և այլն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ևս հաստատել են՝ նման մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացվել են Մայր Աթոռում։
«Երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի։ Կարծում ենք՝ բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից»,- Aysor.am-ին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Արշակ սրբազանը տեսագրությունների հետ կապ չունի․ փաստաբանը 3 երկրների եզրահանգումներն է ստացել Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Սրացումը հասել է առավել վտանգավոր աստիճանի Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց Մեր հոգևոր կյանքը չենք կարող ապրել դիմակ դնելով. Հայր Ռուբեն Տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Ազիզյան «Hyundai Sonata»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավոր կա Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «Volkswagen»-ը․ կա 5 վիրավոր Միքայել Սրբազանը դուրս կգրվի ԲԿ-ից և կեղափոխվի Գյումրի. Արտաշես սարկավագ Աջապահյան Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով․ Ստեփան Դանիելյան Հիմա հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել ու այս անգամ չէր ցանկացել բանավիճել Ալիևի հետ Բուն Բարեկենդանը չի հակադրվում պահքին, այլ բացում է նրա իմաստը․ Տեր Հեթում Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք չե՞ն մտածում, թե ինչ մեղքի տակ են մտնում Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը․ Լևոն Զուրաբյան Ինչպես Բագրատ սրբազանն է ասում` հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին. փաստաբան Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք նույնիսկ մեկ վագոն բեռ չի տեղափոխելու․ Ռոբերտ Քոչարյան Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին․ պատգամավոր Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Եպիսկոպոսաց ժողովը կկայանա․ Հայկազուն Սրբազան Արտառոց դեպք՝ Շիրակի մարզում Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am