Ամեն օր ենք սպասել Դավիթի վերադարձին. արդեն տանն է, առողջական վիճակը լավ է. գերությունից ազատված Դավիթ Դավթյանի հայր

Ամեն ինչ լավ է՝ Աստծուն փառք, Դավիթն առողջական խնդիրներ չունի, երեկոյան տուն եկավ։ Նախօրեին ադրբեջանական գերությունից ազատ արձակված Դավիթ Դավթյանի հայրը՝ Տիգրան Դավթյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ Դավիթն արդեն տանն է, նրա առողջական վիճակը լավ է։

Հարցին՝ տեղյակ էին, որ Դավիթն ու երեք այլ գերիներ փոխանցվելու են Հայաստանին, Տիգրան Դավթյանը պատասխանեց, որ որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել։

«Ամեն օր ենք սպասել Դավիթի վերադարձին, բայց մեզ համար անակնկալ եղավ»,–նշեց Տիգրան Դավթյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր հետևյալը. «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան»։

Նշենք, որ Գևորգ Սուջյանը ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էին հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Սուջյանը Արցախ էր գնում որպես բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։

Լիբանանահայ Վիգել Էուլջեքչյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս–Բերդաձոր ճանապարհին՝ հրադադարի հաջորդ օրը։

Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Ադրբեջանցիները Մարալիկում իրենց տուն են նայում, սա խաղաղություն չէ, սա թելադրանք է․ Ծառուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Իրանը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կոչ է արել արձագանքել դպրոցների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին Գեթ մեկ ապացույց չկար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել. փաստաբան Իսպանիան չի ցանկանում մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման հնարավոր առաքելությանը Չհրկիզվող պահարանից գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր Նիկոլը ԵԽ ամբիոնից իր տերերին զեկուցում է, որ Ղարաբաղի հարցը փակ է․ քաղաքագետ Ծառուկյան․ պատրաստվել էի, որ Եվրոպական դատարան պետք է դիմենք Իշխան Սաղաթելյանի հոր արդարացման դատավճիռը մտավ ուժի մեջ. պաշտպան Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ ANCA-ի տարածած տեղեկությունը զրպարտություն է․ Նժդեհ Հովսեփյան Դատարանը ճանաչեց և հռչակեց Գագիկ Ծառուկյանի անմեղությունը Թուրքական 15 նավ սպասում է Հորմուզի նեղուցում․ Ուրալօղլու Իրանի զսպվածությունը առիթ է դարձել կարծելու, թե միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է 2 ժամ է՝ փրկարարներն ու Սևանի ջրասուզակը «Ծովինար» ջրամբարում փնտրում են կնոջ մարմին Թրամփի ուշագրավ հայտարարությունը Ցամաքային հարձակման թեման փակ է. մարտի 21-22-ի կողմերին սպասեք. Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ձեր էդ «մահվան ավտոբուսով», դուք էս ի՞նչ եք անում մեր ժողովրդի հետ․ ավագանու անդամ Արշակ Սարգսյան (video) Արամ Սարգսյա՛ն, քեզ խնայում էի, բայց հիմա ուշադիր լսիր՝ ինչ եմ ասում․ Ռուբեն Հակոբյան (video) Գագիկ Ծառուկյանը ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցություններից տեղյակ չի եղել, չի մասնակցել (video) «Անշնորհքնե՛ր, ինչ ուտում եք կերեք, բայց ձեր անճոռնի սնման գործընթացը մի հանրայնացրեք». Աղաջանյան (video) Դատարանը թույլ տվեց Դավիթ Համբարձումյանին վիրահատական միջամտության համար այցելել կլինիկա (video) Հարվածի տակ եք ընկնելու. Ի՞նչ է զգուշացրել Պուտինն Ալիևին. Արտակարգ և լիազոր դեսպան (video) Նիկոլը վռնդվում է հենց այդ պահին․ ի՞նչ առաջարկեց Ռուբեն Հակոբյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am