90 %-ը եկել էր Վազգենի համար․ Արմեն Սարգսյանի գրառման իրական ասելիքը

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, գրառում է արել։ Ասեմ, որ գրառման մեջ իմ ուշադրությունը գրավեց ոչ թե անձնական ու հասարակական էմոցիաները, այլ  բոլորովին այլ բան։  Արմեն  Սարգսյանը ճիշտ արձանագրել է՝ իր հոր հոգեհանգստին եկածների 90 տոկոսը եկել էր ոչ թե իրենց՝ եղբայրների համար, այլ Վազգենին ցավակցելու։ Արմենի  կատարված գրառումից հատկապես այս հատվածը էական է․ «Վախենամ էլ չլինի էս տեսակ իրար գլխի հավաք։  Վազգենի ֆակտորը 90% էր, իմ ու Արամի համար էս տեսակ տարբեր մոտեցում ունեցող հասարակությունը հաստատ չէր գա մեր գյուղ․․․ »։ Եթե այս գնահատականը ընդունենք որպես ազնիվ դիտարկում, ապա ոչ մի այլ սոցիալական վիճակագրություն պետք չէ։

Սա պարզ, միանշանակ և բավականին  ծանր խոստովանություն է․ օրվա իշխանությունը, որը տարիներ առաջ չէր ընդունում Վազգեն Սարգսյանին, իրականում  10 տոկոս է կազմում, որը եկել էր ոչ թե Վազգենի հիշատակը պատվելու, այլ քաղաքական ներկայություն ապահովելու նպատակով։ 90 տոկոսը եկել էին որպես հավատարիմ քաղաքացիներ՝ Վազգենի հիշատակի համար։ 10 տոկոսը եկել էր քաղաքական ներկայություն ապահովելու։  Իրապես, Վազգեն Սարգսյանն այնքան ուժեղ կերպար էր, որ ցանկացած մասնակցություն ընկալվում է որպես Վազգենին հավատարմության խորհրդանիշ։ Այս պնդման մեջ կա նաև հոգեբանական խոր ենթատեքստ։ Արմեն Սարգսյանն իր գրառմամբ հաստատեց, որ իրենք երկրորդական դեմք են՝ իրենց  եղբոր հսկայական ստվերում։ Նրա խոստովանությունը, որքան էլ  ցավոտ լինի, իրականում բացահայտում է հանրային ճշմարտությունը՝ այս երկրում կան մարդիկ, որոնց հիշատակը ավելի մեծ է, քան քաղաքականությունը, և ավելի ծանր՝ քան պաշտոնը։ 


Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

դիտվել է 736 անգամ
Լրահոս
22-ամյա վարորդը «Toyota Camry»-ով մխրճվել է «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ Տարան-տարան․ Ինտերը շարունակում է զարգացնել երաժշտական ճաշակը Մխիթարյանի շնորհիվ Էդուարդ Սպերցյանը գաղտնի երկարաձգել է պայմանագիրը Սպասվում են տեղումներ Դուբայի օդանավակայանները մասնակի վերսկսել են աշխատանքը Իրանը Հորմուզի նեղուցում լցանավ է խոցել Թույլ մի տվեք ԱՄՆ-ին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հարվածի ձեզ․ իրանագետ Արամ Հարությունը մեղավոր է ճանաչվել Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը «Սասու՛ն, փողը լցրել ես ստամոքսդ, դու գիտե՞ս՝ ով ես»․ Արա Վարդանյան (video) Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հերթական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 մարդ «Չի զգացվում, որ ուրախ եք, մեր էշ խելքն ասա»․ Փաշինյանի բորբոքված կռիվը՝ քաղաքացու հետ (video) Նիկոլը ձեզ շատ բան է համոզելու, բայց լսեք ամենավտանգավորի մասին․ Լևոն Քոչարյան (video) «Այ շան տղե՛րք, ո՞նց եք պատրաստվում Արշակ Սրբազանից ներողություն խնդրել»․ Աշոտ Անդրեասյան (video) Միայն Քոչարյանը կարող է դա անել. դե բախտներդ փորձեք․ Արա Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ Արա՛, դուք ի՞նչ եք անելու, որ հանկարծ Թուրքիան խփի 102-րդ ռազմաբազային․ Աշոտ Անդրեասյան (video) Հայերի Ադրբեջան վերադարձի հարցը պիտի դնենք դրանց դիմաց․Արցախը խառնելը անգրագիտություն է․ Քոչարյան (video) Նիկո՛լ, Իրանը չի ներելու քեզ այս ցինիկությունը․ սպասե՛ք․ Արա Վարդանյան (video) #ՈՒՂԻՂ․ Խայտառակություն Աշտարակում՝ Փաշինյանի մասնակցությամբ․․․ Արա Վարդանյան (video) Սերոբ Խաչատրյան. 2000-2001 թվականներին Հայաստանը մերժեց այդ առաջարկը, որովհետեւ այդ դպրոցները հիմնականում սահմանամերձ գոտիներում էին. «Հրապարակ» Բոլորին գիժ են սարքել սրանք․ Արման Աբովյան Հատուկ ուղերձ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՊՆ նախարարի համար. Արման Թաթոյան Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցը հատելու փորձ կատարած «Prima» նավթային լցանավի խոցման մասին Փաստաբան Ռուբեն Հակոբյանը կմնա տնային կալանքի տակ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am