Երեք մարզիկներ ազատվեցին պարտադիր զինծառայությունից

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 15–ի նիստում պարտադիր զինծառայությունից ազատեց մարզիկներ Դարիուս Մալիկ Մաքգիին, Ջասթինիան Լուիս Ջեսափին և Հովհաննես Արտակի Մարգարյանին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու նպատակով Հայաստանի են հրավիրվել և ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 27–ամյա Դարիուս Մալիկ Մաքգին, 28–ամյա Ջասթինիան Լուիս Ջեսափին։

27–ամյա Հովհաննես Մարգարյանին հրաձգություն մարզաձևում ունեցած նվաճման համար տրամադրվել է տարկետում՝ մինչև 26 տարին լրանալը՝ 26.09.2025 թ.: Տրամադրված տարկետումից հետո՝ հրաձգության Եվրպայի 2025 թվականի առաջնությունում դարձել է հաղթող՝ 1-ին մրցանակակիր:

Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել վերը նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

Կառավարության մեկ այլ որոշմամբ պարտադիր զինծառայությունից ազատվել են տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկող 8 մարզիկներ, որոնք ևս վերջերս են ՀՀ քաղաքացիություն ստացել։

Նրանք են՝

Դավիթ Ռուդոլֆի Գրիգորյանը, Եվգենի Արմենի Լալայանցը, Անդրեյ Վլադիմիրի Լեոնովը, Մաքսիմ Վլադիմիրի Լեոնովը, Ռուբեն Սուրենի Մովսեսյանը, Սպարտակ Պարույրի Սավվատեևը, Վլադիսլավ Միխայիլի Տեր-Ստեփանովը, Սերգեյ Յուրիի Օգանեզովը։

Նշվում է, որ Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը՝ համալրված կազմով, նախապատրաստվում է 2026 թվականին մասնակցել Քուվեյթում կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությանը:

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ Փաշինյանն իր խոսքը խմբագրեց, որ մարդիկ դատի տան, ասի․․․Ստեփան Դանիելյան (video) Մարգարիտա Սիմոնյանը 1 մլն ռուբլի կփոխանցի ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից զոհված փոքրիկի ընտանիքին Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am