Այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի «մարդաբոյ» փոսի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում Էրեբունու թաղապետարանի հարևանությամբ՝ Ժակ Կուստոյի փողոցում, ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Chevrolet»-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ովքեր ապրում են նաև վթարի հարևանությամբ, 2 ամսից ավելի եղած «մարդաբոյ» փոսը, մինչդեռ այդ փոսի վայրից մոտ 100 մետր այն կողմ գտնվում է Էրեբունու թաղապետարանը ու չգիտես ինչու թաղապետ Հակոբ Բալայանը կամ տեղյակ չէ, կամ ցուցաբերում է քար անտարբերություն, որպեսզի այդ փոսը վերացնեն։ Եթե դա թաղապետարանի ֆունկցիան չէ, բայց որպես համայնքի թիվ մեկ պատասխանատու կարող է քաղաքապետարանին տեղեկացնել, որպեսզի հրատապ այդ վտանգավոր փոսը ասֆալտապատեն։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը