Հայաստանի վարչապետին կից Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը խեղճուկրակ հայտարարում է, թե արդեն 3 օր է' իրենք չեն կարողանում որևէ տեղեկություն ստանալ Իրանի հայերի վիճակի մասին, որևէ կապի միջոց չի գործում։ Սա ոչ թե անկախ պետության կառավարության հայտարարություն է, այլ պետական կառավարումից հեռու և պատասխանատվության գիտակցումից զուրկ տխմար միտք։ Իրանը մեր անմիջական հարևանն է, որի հետ դեռևս գործում անխափան ցամաքային ու օդային հաղորդակցությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությույը այնքան անճար է, որ ԱԳՆ-ի դիվանագիտական խողովակներով չի կարողանում գոնե տեղեկություններ ճշտել ՀՀ դեսպանության մասին, ապա կերած տռզած գրպաններից կարող է հատկացնել ընդամենը 250 դոլար (96.000 դրամ) օդանավով Թեհրան հասնելու, այնտեղ անձամբ ճշտումներ անելու, Հայաստանի դեսպանության և հայկական համայնքի մասին տեղեկություններ հավաքելու և վերադառնալու համար։ Ընդամենը 250 դոլարով 1 անձը կարող է մի քանի ժամում հասնել Իրան, տեղում ծանոթանալ իրավիճակին ու վերադառնալ։ Էդքան անճար են, որ չե՞ն կարողանում։ Նիկոլ Փաշինյանը կարող է «Մեր ձևով»-ից խնդրել այդ 250 դոլարը։ Վստահ եմ, Սամվել Կարապետյանը առատաձեռն է, կտա անվերադարձ, որպեսզի Իրանի մեր հայրենակիցներին օգտակար լինեն։ Թե՞ Նիկոլ Փաշինյանը թքած ունի ինչպես իրանահայերի, այնպես էլ հայկական դեսպանության վրա։
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը