Հունվարի 4-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հին Երևանցու փողոցի 2 հասցեում վիճաբանության ժամանակ այլ անձանց կողմից դանակահարվելու հետևանքով շտապօգնության խումբը 2 անաչափահասի Է տեղափոխել «Ուիգմոր կլինիկ» բժշկական կենտրոն ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 16-ամյա Ա․ Պ․-ն է՝«ծոծրակի վնասվածք, 1 որովայնի, 2 մեջքի» ախտորոշմամբ և 16-ամյա Գ․ Գ․-ին՝ «մեջքի վնասվածք 1 տեղից» ախտորոշումամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Ա․Պ․-ին և Գ․Գ․-ին դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Երևանի բնակիչ 19-ամյա Ավետիս Բ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը