Հոգևորականի սքեմի տակ թաքնված դավաճաններն արատավորում են Հայ Եկեղեցու վարկը. Հայտարարություն

Հայաստանում ականատես ենք լինում պետական մակարդակով կազմակերպված հանցավոր արշավի՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Այս մասին ասվում է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«Պետական բարձրաստիճան պաշտոնյաների լկտի հայտարարություններն ու սանձարձակ քայլերը այլևս բացահայտ ոտնձգություն և հարձակում են մեր ազգային-հոգևոր ողնաշարի դեմ։


Սա անթաքույց փորձ է՝ ենթարկեցնել դարավոր կառույցը և հաստատել տոտալ վերահսկողություն հոգևոր կյանքի նկատմամբ։


Մենք արձանագրում ենք՝ գործադիր իշխանությունը թքած ունի Սահմանադրության վրա։ Սահմանադրության 6-րդ հոդվածը, որը արգելում է պաշտոնյաներին դուրս գալ իրենց լիազորությունների շրջանակից, այսօր ցուցադրաբար ոտնահարվում է։ Սա պարզապես օրենքի խախտում չէ, սա իշխանության յուրացում է, ինչը հղի է բռնապետական կարգերի հաստատմամբ։ Երբ պաշտոնյան իրեն վեր է դասում օրենքից և Եկեղեցուց, մենք գործ ունենք սահմանադրական կարգի տապալման փաստացի գործընթացի հետ (ՀՀ ՔՕ 420-րդ հոդված)։ Իրավական նիհիլիզմը հասել է գագաթնակետին․ պետական այրերը իրենց պահում են ոչ թե որպես ծառայողներ, այլ որպես ամենաթողության մատնված «տերեր»։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սոսկ կրոնական կառույց չէ, այն մեր պետականության և ինքնության վերջին ամրոցն է։ Այս կառույցի դեմ ցանկացած ոտնձգություն ազգադավություն է և պետականակործան քայլ։ Եկեղեցու դեմ պայքարողը պայքարում է Հայաստանի և հայության գոյության դեմ։

Միևնույն ժամանակ, մեր խորին զզվանքն ու ցասումն ենք հայտնում այն հոգևորականների վարքագծի կապակցությամբ, ովքեր, մոռանալով իրենց սրբազան երդումը, դարձել են օրվա իշխանության սպասարկուն։

Հոգևորականի սքեմի տակ թաքնված այդ դավաճանները, ովքեր սպասարկում են քաղաքական պատվերներ և պառակտում են ներեկեղեցական կյանքը, արատավորում են Հայ Եկեղեցու վարկը։ Հոգևոր ծառայությունը իշխանահաճո քծնանքի վերածելը Հուդայի համբույրին հավասարազոր դավաճանություն է։ Կոչ ենք անում նմաններին՝ սթափվել, դադարել լինել դավաճանական իշխանության գործիքը և մեղա գալ Հայոց Եկեղեցու և Աստծո առջև»։

դիտվել է 445 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... Թևանյանի մեղադրանքը փոխվել է․ «Ազատություն» Վռազում եք, որ արագի մեջ էդ մի հարցը քննարկեք ու գնաք ձեր ամենօրյա գործին. Սուքիասյանը՝ Ավինյանին (video) Աշխատանքի տեղավորման գործակալները (video) Հանրային քննարկման է ներկայացվել Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու օրենքի փոփոխությունը Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը, դպրոցների տնօրեններ Խուզարկություն է իրականացվում Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում․ կան ձերբակալվածներ Գորիսում համայնքապետի թեկնածու են փնտրում․ «Հրապարակ» Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ» Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ» Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Էյֆելյան աշտարակը փակվել է Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ» էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել «Հրապարակ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում.«Հրապարակ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ» Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ» Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ» Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am