Տիրադավներին չնկատելը- չպատժելը կոպիտ ստրատեգիական սխալ էր, ինչի պտուղները քաղում ենք այսօր...

Ես միանգամայն հասկանում եմ այն ցասումն ու վրդովմունքը, որ ապրում են այսօր նորմալ հայ մարդիկ` իմանալով, որ տիրադավ եպիսկոպոսներին որոշ քահանաներ էլ են միացել: Հասկանում եմ այն ատելությունն ու զայրույթը, որ կուտակվում է նման մարդկանց մոտ այս զազրելի եկեղեցաքանդ պրոցեսը նախաձեռնած անձի նկատմամբ, ով աննահանջ առաջ է շարժվում իր հայատյաց ծրագրով: Բայց ես բոլորովին չեմ հասկանում եկեղեցու հովվապետի քայլերի ու գործողությունների տրամաբանությունը (եկեք Աստածաշնչով առաջնորդվենք` կուռքեր չկերտենք անգամ շատ կարևոր անձանցից):
Եթե հունիսի 27-ին Մայր Աթոռը փորձեր դիմադրություն ցույց տալ և գիտակցեր, որ Միքայել սրբազանի ձերբակալությունը սոսկալի գործընթացի միայն սկիզբն է և այն չկանգնեցնելու դեպքում շատ ավելի նողկալի քայլեր են Եկեղեցու դեմ կիրառվելու, գուցե հնարավոր լիներ կանխել այս ընթացքը:
Եթե Արագածոտնի թեմում խուզարկությունների և Մկրտիչ սրբազանին ձերբակալելու ժամանակ Մայր Աթոռը կրավորական կեցվածք չընդուներ, եթե Արշակ սրբազանի կալանքը չհանդուրժեր: Եթե 10 տիրադավների առաջին իսկ հայտարարությանը կոշտ արձագանքեր և հակաքայլեր ձեռնարկեր...գուցե այսօր բոլորովին այլ իրավիճակ ունենայինք:
Այսօր Մայր Աթոռին դավաճանած քահանաների թեմական «աշխարհագրությունը» ցույց է տալիս, որ նրանք բացառապես տիրադավ եպիսկոպոսների թեմերից են` Արմավիր, Մասյացոտն, Արարատյան թեմ, ինչը նշանակում է, որ պաշտոնանկ ու կարգալույծ չարված թեմակալ առաջնորդները ճնշումների, իրենց ձեռքում մնացած լծակների միջոցով նրանց մղում են դավաճանության, ստիպում են ճամբարափոխ լինել: Երբ օրեր շարունակ մենք հորդորում, խնդրում էինք Վեհափառին դրանց հեռացնել, կարգալույծ ու պաշտոնաթող անել, չի նշանակում դաժան էինք, ներողամտության ոչ ունակ: Ոչ: Մենք նաև հասկանում էինք, որ վարչապետական խրախուսանքն իրենց թիկունքին զգացող այդ տիրադավները կարգալույծ լինելուց հետո էլ կարող են չլքել առաջնորդարանները և ոստիկանության աջակցությամբ դիմադրություն ցույց տալ Մայր Աթոռին: Բայց նրանց հեռացումը կարող էր մթնոլորտ փոխել, քահանաներին ուժ տալ, դիմադրություն ձևավորեր Եկեղեցու ներսում: Վերջապես ցույց կտար, որ որոշումներ կայացնողը Ամենայն հայոց կաթողիկոսն է, ոչ թե 10 անպատկառ ու սրբապիղծ մարդ: Տիրադավներին չնկատելը- չպատժելը կոպիտ ստրատեգիական սխալ էր, ինչի պտուղները քաղում ենք այսօր...
Հասկանալի է, որ «պետական մեքենայի» դեմ դուրս գալը բարդ բան է և անհատներն ու առանձին կառույցներ խուսափում են նման առճակատումներից: Բայց հիմա սրբազան պատերազմի, լինել- չլինելու, հայ մնալու կռիվ է գնում: Հիմա հապաղելու, վախենալու, դիվանագիտական զգուշության ժսմանակը չէ...

Արմինե Օհանյան

Հրապարակ օրաթերթ

դիտվել է 534 անգամ
Լրահոս
Ե՞րբ, ե՞րբ նորից կիրակին պարգև կդառնա Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն Սևան-Մարտունի ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ վիրավորներ կան Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ սնանկությունը․ երբ կլինի խաղաղություն․ Լևոն Զուրաբյան Գառնիկ Դանիելյանը տեղեկացնում է Հայաստանի քաղաքական իշխանությունը ոտքի տակ է տալիս Սահմանադրությունը, մարդկային արժեքները․ Ղազինյան Եվրոպան շանտաժի չի ենթարկվելու․ Դանիայի վարչապետը՝ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի մասին Թուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը Հնդկաստանի կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է Մանրամասներ հղի կնոջ դանակահարությունից Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել նավթի և գազի հանքավայրերի նկատմամբ Անխնա մսխում է պետական ռեսուրսները Գրենլանդիան չի վաճառվում, սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն․ Մեցոլա Նարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, նրա առողջության կտրուկ վատթարացումը ահազանգ է․ Անանյան Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ովքեր են եկել Փաշինյանի «շրջիկ պատարագին» (լուսանկարներ)․ Հրապարակ Հայտնի է՝ ուր են տարել չարենցավանցի երիտասարդներին Կա մի քրեական հոդված, որը հորինվել ա հատուկ քաղաքական նպատակներով Ռուսաստանը տարբեր ուղղություններից հարձակվել է Ուկրաինայի վրա 201 գրոհային անօդաչու թռչող սարքերով Որքան մարդ էր գնացել Փաշինյանի համար մատուցված «պատարագին» Սբ. Շողակաթ վանքի բոլոր ծառայողներով և աշխատողներով մեր սերն ու խոնարհումն ենք բերում առ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը․ Արիս աբեղա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am