Ինչո՞ւ է Ալիևը իր գործընկերոջ՝ Փաշինյանի վրա գործ տալիս Արևմուտքին և ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում

Օրերս իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ մեղադրեց Հայաստանին, որպես օրենսդրական միջանցք օգտագործվելու մեջ՝ հակառուսական սահմանափակումները շրջանցելու համար, միաժամանակ, փորձելով իր երկիրը ներկայացնել որպես տնտեսական զարգացման բարգավաճման մոդել։

Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության երկու տարվա ընթացքում 2-ից մինչև 12 միլիարդի աճը տնտեսական տրամաբանության արդյունք չէ, այլ պատժամիջոցները շրջանցելու սխեմա, որում, իբր, Երևանը օգնում է Մոսկվային։

Նախ հիշեցնենք մի քանի թիվ, որից հետո կփորձենք հասկանալ, թե ինչում է մեղադրում Ալիևը Հայաստանին:

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների՝ Ադրբեջանի անվանական (ընթացիկ) համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025 թվականի դրությամբ կազմում է 76.39 միլիարդ դոլար։

Նույն տվյալների համաձայն, 2025 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպը կազմում է 3 %։

Ադրբեջանում (10,397,713 բնակչությամբ) մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2025 թվականին կազմել է 7,365 դոլար, ինչը 114 դոլարով ավելի է 2024 թվականի 7,251 դոլարի համեմատ, ինչը կազմում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 1.6% փոփոխություն։

Նույն տվյալների համաձայն, Հայաստանի անվանական (ընթացիկ) համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025 թվականի դրությամբ կազմում է 27.86 միլիարդ դոլար։

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով՝ 2025 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպը կազմում է 4.8%։

Հայաստանում (2,952,365 բնակչությամբ) մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2025 թվականին կազմել է 8,969 դոլար, ինչը 639 դոլարով ավելի է 2024 թվականի 8,330 դոլարի համեմատ, ինչը կազմում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 7.7%-ի փոփոխություն։

Ալիևին այս ցուցանիշները դուր չեն գալիս, քանի որ «պարտված» Հայաստանն ավելի լավ ցուցանիշներ է արձանագրում, քան «հաղթած» Ադրբեջանը:

Ընդ որում, պարզվում է, որ «հաղթող» կողմի բնակչությունը մոտ 8 % ավելի վատ է ապրում, քան միջին հայաստանցին:

Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի բյուջեի եկամուտների մոտ 75 տոկոսը գազի և նավթի ոլորտներից են կազմում, իսկ բնակչության մեջ եկամուտների տարբերությունը ավելի մեծ է, քան Հայաստանում, ապա կստացվի, որ Ադրբեջանի «հաղթանակից» հիմնականում օգտվում են Ալիևի կլանը և մի նեղ շրջանակ:

Հասկանալի պատճառներով, միջին ադրբեջանցու համար սույն փաստը անընդունելի է:

Այդ իսկ պատճառով, Ալիևը փորձում է հիմնավորումներ գտնել, թե ինչպես է ստացվել, որ «պարտված» Հայաստանը, համեմատաբար, ավելի լավ ցուցանիշներ ունի, քան «հաղթած» Ադրբեջանը:

Հանուն արդարության, պիտի նշել, որ Հայաստանի ցուցանիշները քիչ կապ ունեն Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ Հայաստանում, տնտեսական զարգացման տեմպը 2017-ին կազմում էր 7.5 %, իսկ դրանից հետո մինչև 2022 թվականը, այն ամեն տարի նվազում էր: Այսինքն, Փաշինյանի իշխանության գալուց հետո, Հայաստանի տնտեսությունը ավելի քիչ ցուցանիշներով էր զարգանում:

Իհարկե 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմը փոխեց նաև տնտեսական զարգացման տրամաբանությունը նաև երեք կովկասյան երկրների համար:

Որի արդյունքում, երեքն էլ օգտվեցին:

Պարզապես Հայաստանի և Վրաստանի զարգացման տեմպերը թափանցիկ բնույթ ունեին, իսկ Ադրբեջանինը՝ ոչ:

Հերիք է միայն նշել, որ Ռուսաստանը իր նավթը վաճառում է ադրբեջանականի պիտակով, որից Ալիևի կլանը ահռելի օգուտներ է քաղում, իսկ իր երկրի պետբյուջեն՝ ոչ:

Հավելենք նաև, որ ռուս-ուկրաինական պատերազմից ավելի շատ շահեց Վրաստանը, քան Հայաստանը:

Բերենք ընդամենը մեկ օրինակ, եթե մինչև 2017 թվականը, Հայաստանի և Վրաստանի ցուցանիշները մոտավորապես հավասար էին, ապա 2025-ի դրությամբ դրանք զգալի տարբերվում են:

Ինչպես նշեցինք, եթե 2025-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 27.86 միլիարդ դոլար, Վրաստանի ՀՆԱ-ն հավասար էր 37.40 միլիարդ դոլարի, այսինքն ավել է հայաստանյանից 34 %:

Եթե Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 4.8%։ Ապանույն տվյալներով, Վրաստանի 2025 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպը կկազմել է 7.2%։ Այսինքն, Վրաստանում տնտեսական զարգացման տեմպը ավել է եղել Հայաստանից 1.5 անգամ:

Եթե Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (2,952,365 բնակչություն) 2025 թվականին կազմել է $8,969, ինչը 639 դոլարով ավելի է 2024 թվականի $8,330-ից։ Սա կազմում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 7.7%-ի փոփոխություն։

Ապա Վրաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (բնակչություն՝ 3,806,671) 2025 թվականին կազմել է 10,126 դոլար, ինչը 984 դոլարով ավելի է 2024 թվականի 9,142 դոլարի համեմատ, ինչը կազմում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 10.8%-ի փոփոխություն։

Այսինքն, եթե հայն ադրբեջանցուց ավելի լավ է ապրում մոտ 8 %, ապա վրացին էլ հայից ավելի լավ է ապրում, ավելի քան 20 %:

Իսկ եթե դրան գումարենք նաև այն, որ Վրաստանում հանրության դիֆերենցիացիան ավելի փոքր է, քան Հայաստանում, ապա կարող ենք փաստացի արձանագրել, որ վրացու կենսամակարդակը ավելի բարձր է քան արձանագրված 20 տոկոսը:

Ինչու է այդպես ստացվել, դա ունի իր պատճառները, որոնց կանդրադառնանք հաջորդիվ:

Իսկ այստեղ արձանագրենք, որ նույնիսկ «պարտված» Հայաստանն ունի ավելի մեծ պոտենցիալ, զարգացման համար, քան «հաղթած» Ադրբեջանը:

Դա են ցույց տալիս նաև վիճակագրական տվյալները:

Մեզ մոտ միայն սուբյեկտիվ գործոնն է խանգարում, որ Հայաստանի զարգացման տեմպը էլ ավելի մեծ լինի: Իսկ որպես ապացույց արձանագրենք, որ 90-ականներից մինչև 2008 թվականը, բնակչությամբ ավելի փոքր Հայաստանը ավելի մեծ ՀՆԱ է ունեցել, քան Վրաստանը:

2008-ին մեր ՀՆԱ-ն կազմել էր 11,6 մլրդ դոլար, Վրաստանինը՝ 10 մլրդ:

Դրանից հետո Վրաստանը կարողացավ հավասարեցնել իր ցուցանիշը և նույնիսկ առաջ անցավ Հայաստանից: Սակայն 2016 թվականից այն սկսեց կրկին կրճատվել և 2016-ին և 2017-ին Հայաստանն ուներ ավելի քան 7 տոկոսանոց տնտեսական աճ, որը չուներ Վրաստանը:

Իսկ այսօրվա տարբերությունը մեր և վրացիների միջև կրկին մեծացել է:

Դրա պատճառը նույնպես ակներև է. Վրաստանում առկա է ազգային իշխանություն, Հայաստանում՝ ապազգային իշխանություն, իսկ Ադրբեջանում՝ թալանչիական ազգային իշխանություն:

Այս երեքից ակնհայտորեն շահում է Վրաստանը, հասկանալի պատճառով:

Իսկ Ադրբեջանի հոխորտանքները Հայաստանի հասցեին, ոչ միայն ներքին լսարանին էին ուղղված: Իր այդ մեսիջով, Ալիևը փորձում էր «բողոքել» նաև Արևմուտքին, թե ինչո՞ւ է Հայաստանին ներվում Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները, երբ այն չի ներվում, օրինակ, Վրաստանին: Միաժամանակ, նա մոռանում է արձանագրել, որ այդ նույն Արևմուտքը քննադատում է Վրաստանի իշխանությանը, իբր ընդդիմությանը ճնշելու համար, միաժամանակ, լռելով Ադրբեջանի մասին, որտեղ նույնիսկ ձևական դեմոկրատիան է վերացել:

Իսկ եթե դրան ավելացնենք նաև Արևմուտքի լռությունը Հայաստանում դեմոկրատիայի նորմերի խախտման վերաբերյալ, ապա կարծում ենք, որ բոլորին է հայտնի դառնում, որ Արևմուտքում այլևս, ոչ թե օբյեկտիվ, այլ բացառապես աշխարհաքաղաքական շահերով են հանդես գալիս:

Եվ այս հարցում, ով ով, բայց Ալիևը, հաստատ չպիտի դժգոհ մնա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 523 անգամ
Լրահոս
«Թորոսյան Արսե՛ն, մահացածների փողերով ջեբերդ լցրա, բալքիմ կշտանաս»․ պահեստազորի սպա (video) Մարդը չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»․ Հարություն Հարությունյան Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Հայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ Հասրաթյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Լկտի պահվածքով փողոցից եկած Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել հայ կնոջ դեմ»․ Հարութ Սասունյան (video) Սուրեն Պապիկյանը հենց հիմա պետք է դատվի․ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Ձորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներ Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞ (video) Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» ԱԱԾ-ում ուրախ են. «Հրապարակ» Ո՞վ է ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Մի քանի բուհեր կմիավորվեն. նախագիծը մտել է գործնական փուլ. «Հրապարակ» Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել․ «Հրապարակ» Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ» Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am