Փաշինյանի ուղերձն ու այլ պետության ղեկավարների արձագանքները Փաշինյանի քայլերին ու Հայ առաքելական եկեղեցուն հայտարարված պատերազմին

Նույնիսկ ամանորյա ուղերձում Նիկոլ Փաշինյանը չէր թաքցրել իր հպարտությունը, թե ինչքան շատ երկիր է այցելել և ինչքան շատ հյուրեր է ընդունել 2025-ին: Պարզ է, որ նպատակը դրսից իրեն ուղղված աջակցությունը շեշտելն է: Բայց եկեք փորձենք պատկերացնել, թե եվրոպական, և ոչ միայն եվրոպական, երկրների լիդերներն ինչպես են վերաբերվում այն բարբարոսական արշավանքին, որ Հայաստանի թիվ 1 պաշտոնյան նախաձեռնել է իր երկրի եկեղեցու և նրա առաջնորդի նկատմամբ: Փորձենք որևէ պետության ղեկավարի աչքերով նայել Փաշինյանի քայլերին ու Հայ առաքելական եկեղեցուն հայտարարված պատերազմին:
Դրան նայենք, օրինակ, Վրաստանի վարչապետ Կոբախիձեի աչքերով, ով աշակերտի հեզությամբ կանգնում է Իլյա պատրիարքի սնարի մոտ, որի հետ շփումը դարձել է ֆիզիկապես անհնար` առաջացած տարիքի պատճառով:
Նայենք ՌԴ նախագահ Պուտինի աչքերով, ով չեմ կարծում, թե խիստ հավատավոր քրիստոնյա է, սակայն բաց չի թողնում որևէ կարևոր հոգևոր ծիսակատարություն և չի փորձում միջամտել ռուս ուղղափառ եկեղեցու արարողակարգային հարցերին:
Նայենք Մեծ Բրիտանիայի կառավարության ու վարչապետ Ստարմերի աչքերով: Երկիր, որտեղ կռապաշտության հասնող պաշտամունք ունեն իրենց ավանդույթների նկատմամբ, ուր մնաց Անգլիկան եկեղեցու կամ Քենթրբերիի արքեպիսկոպոսի նկատմամբ որևէ չնչին ոտնձգություն մտքներով անցնի:
Նայենք Իտալիայի վարչապետի, ԱՄՆ կամ Ֆրանսիայի նախագահների աչքերով: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի պապը, նաև այդ երկրներում գործող բոլոր մակարդակների հոգևորականները սրբության սրբոց են` անձեռմխելի ու անբեկանելի հեղինակություններ:
Պատկերացրիք, չէ՞, Հայաստանում կատարվող այս բարբարոս արշավի մասին տեղեկություններն ինչ շոկ և արգահատանք կարող են առաջացնել այս մարդկանց մոտ: Ինչքա՜ն վայրի կերևա հայ հասրակությունը նրանց աչքերում, որ իր պետության գլխին հանդուրժում է եկեղեցին ասպատակող նման սրբապիղծ իշխանության...
Գիտեմ, թե ինչպես կառարկեն ինձ եկեղեցու դեմ արշավող հորդայի անդամները. իբր նրանց եկեղեցին ու հոգևորականները սրբեր են` պաշտամունքի արժանի, կամ` ենթարկվում են իրենց պետությունների ղեկավարներին: Չհավատաք` դա լկտի սուտ է: Աշխարհի բոլոր եկեղեցիներում էլ կան վատ ու լավ հոգևորականներ, ոմանք խախտում են կանոնագրքերը, երբեմն անգամ Քրեական օրենսգիրքը, բայց նրանց պետությունների ղեկավարները կիրթ ու դաստիարակված անձինք են և կարմիր գծեր ունեն... Եվ որոշ հոգևոր առաջնորդներ ավելի ազդեցիկ են, քան իրենց պետությունների առաջին դեմքերը: Այնպես որ քաղաքական ուժերին ու պրոցեսները հաճախ հենց նրանք են կառավարում, այլ ոչ թե հակառակը...

Արմինե Օհանյան

Հրապարակ օրաթերթ

դիտվել է 539 անգամ
Լրահոս
Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ «Քառագլուխ» պատերազմի ներկայացուցիչներ, ձեր դեմ պայքարելու ենք, ու․․․ ընդդիմադիրը տեսանյութ միացրեց (video) Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին․ Մարթա Կոս Ո՞վ է այն սիոնիստը, որ մտել է Մայր Աթոռ․․․ իրավիճակը լարվում է, կա 2 ճանապարհ․ Սուրեն Սուրենյանց (video) ՔՊ-ականնե՛ր, վտանգը մոտենում է ձեր տներին․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանը փորձում է Սև ծովի արևմտյան մասը անպիտան դարձնել նավարկության համար․ Զելենսկի Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ #ՈՒՂԻՂ․ Ալիևի դիվերսիոն օպերացիան հաջողվեց․ ի՞նչ ասաց Նիկոլը․ Լարիսա Ալավերդյան (video) Հութիները հայտարարել են Էր Ռիադի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին. Reuters Սկանդալ. Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը Բաքվի համար զեկույց էր նախապատրաստում «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Ադրբեջանի ղեկավարն էր հրապարակային փաստում իր վրա առկա միջազգային հանրության ճնշման մասին, իսկ Փաշինյանի օրոք… ». Էդուարդ Շարմազանով Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am