Արագածոտնի թեմի հոգևորականների բնակարաններից առգրաված իրերը վերադարձվել են՝ բացառությամբ հեռախոսների

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն Ամանորից մի քանի օր առաջ Նախաքննական մարմինը Արագածոտնի թեմի հոգեւորականների բնակարաններից առգրաված իրերը հետ է վերադարձրել՝ բացառությամբ անձնական հեռախոսների ու առգրավված գումարների:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ շուրջ 1 ամիս շարունակ փաստաբանները ահազանգում էին, որ հոկտեմբերի 15-ին իրականացված խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգեւորականներին, այլեւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսներ, երեխաների պլանշետներն ու այլ անձնական իրեր։ Խուզարկությունները տեղի էին ունեցել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների եւ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։

Դեպքից հետո փաստաբանները նշել էին, որ առգրավված իրերի մեջ կային անձնական եւ ընտանեկան բնույթի նյութեր, որոնք կապ չունեն քրեական գործի հետ։

Եվ ահա ամիսներ առաջ առգրավված իրերի մի մասը հետ են վերադարձվել հոգեւորականների հարազատներին, իսկ հեռախոսներն ու գումարները դեռ չեն վերադարձրել։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել Արագածոտնի թեմի առաջնորդի վերաբերյալ քրեական վարույթով ։

Նախաքննության ընթացքում կաթողիկոսի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ ընտրական հավաքին կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը խոչընդոտելու համար, և 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքներին մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու համար։

Նա կալանքի տակ է։ Վերջինիս հետ մեղադրյալ է եւս 2 անձ՝ թեմի հաշվապահն ու Արագածոտնի թեմի դիվանապետը»։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Փաշինյանը բոլոր ճակատներում կռիվ է տալու իր առավելագույն ընտրական հարմարավետության ու արդյունքի համար․ քաղաքագետ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի ՀՀ սահմանադրության փոփոխություններից հետ. Ալիև Արմեն Չարչյանի աշխատասենյակից վերցվել են գումարներ, որոնք վերցնելու իրավասություն չունեին․ Էրիկ Ալեքսանյան «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը խոշոր չափերով հափշտակության մեջ է մեղադրվում Քննչականը ոչ թե հիվանդանոցներ և եկեղիցիներ պետք է մտներ, այլ քաղաքապետարանի համապատասխան վարչություն. Արեն Ափիկյան Շոյգուն հիշեցրեց ՀՀ-ի հետ կապված ԱՄՆ գեղեցիկ, բայց չիրականացված գաղափարները Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքերի առաջ․ հին աշխարհն այլևս գոյություն չունի․ Ռուբիո Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. «Հետք» Երկու եղբայրներն ու 1 մլն դոլարը․ ում որքան է հասել «Mercedes»-ը Շահումյան գյուղում բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր Օրվա ռեժիմը չունի որևէ սահման․ Գառնիկ Դանիելյան Վարդենյանց լեռնանցքում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը. Լևոն Ազինյան UFC BJJ-ի չեմպիոնը մարտահրավեր է նետել Արման Ծառուկյանին Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ. Արամ Վարդևանյան Տեառնընդառաջի տոնին Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում կքննարկեն դիտորդական առաքելության ապագայի հարցը․ Ռիտեր «Ալե՛ն, սաղ Ռուսաստանը քեզ էր ծաղրում»․ Մանուել Մանուկյան (video) Ժողովու՛րդ, Նիկոլը ձեզանից 1 միլիարդ դրամ տարավ, նախընտրական միջոցներ հավաքեց․ Պարույր Հայրիկյան (video) Սա մեր շանսն ու հնարավորությունն է․ Գագիկ Ծառուկյանը երեկ հստակ շեշտադրում արեց․ Իվետա Տոնոյան (video) #ՀԻՄԱ․ «Արա, ինչքան էլ ճղես քեզ, պատերով տաս, հարձակվես, մեկ է՝ փրկություն էլ չկա»․ Մանուկյան (video) Նիկոլը հելնի վերև, իջնի ներքև էլ, չի կարող հերքել՝ իր շրջապատը դոլարային միլիոնատեր է դարձել (video) Աննա՛, հարկայի՞ն ես ուղարկել էդ մարդկանց վրա․ Դերենիկ Մալխասյան (video) Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է․ ձյուն է տեղում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am