20 մլն դրամ արժողությամբ բնակարան, 6.5 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել ՔՊ-ականը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականին Երևանի ավագանու ՔՊ-ական անդամի մանդատը ստացած Միքայել Խաչատրյանը, ով ծնվել է 2000 թվականին, 2024 թվականին գնել է 20 մլն դրամ արժողությամբ բնակարան Ավան վարչական շրջանակում։

Խաչատրյանը ներկայացնելով պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիր չի հայտարարագրել որևէ տրանսպորտային միջոց։

Խաչատրյանը թեպետ երիտասարդ տարիքում դարձել է ավագանի և քաղաքային իշխանության ներկայացուցիչ, սակայն կենսագրական որևէ մի տող Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չկա։

Խաչատրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն դրամ, տարեսկզբի համեմատ կրճատվելով 500 հազար դրամով։

Կանխիկ դրամական միջոցներն աճել են 200 հազար դրամով՝ 500 հազար դրամից դառնալով 700 հազար դրամ։

Հաշվետու ժամանակահատվածի եկամուտները կազմել են 6 մլն 547 հազար դրամ, որից 1 մլն դրամը այլ եկամուտ է ՀՀ Պետեկամուտների կոմիտեից, իսկ 5 մլն 547 հազար դրամը «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից՝ որպես աշխատանքի վարձատրություն։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 18 մլն 350 հազար դրամ, որից 18 մլն դրամը բնակարանի հիպոտեկի մայր գումարի մնացորդն է։

Ըստ հայտարարագրի Միքայել Խաչատրյանը «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։

Բացի սա, սեպտեմբերին կայացած վարչության ընտրություններում, հավաքելով 417 ձայն, ընդգրկվել է ՔՊ Վերահսկող հանձնաժողովի անդամների ցանկում։

Ըստ մեր աղբյուրների ՔՊ վերնախավը ամեն բան անում է ՔՊ թիմում Միքայել Խաչատրյանի առաջընթացն ապահովվելու համար: Վերջինս շատ լավ հարաբերություններ ունի ՔՊ վարչության կազմի հետ: Ու չի բացառվում, որ խորհրդարանական ընտրություններից հետո երիտասարդն իր կապերի շնորհիվ կարողանա «յուղոտ» պաշտոն զբաղեցնել»։

դիտվել է 245 անգամ
Լրահոս
Արայիկ Հարությունյանի հետևորդների քանակը 121 հազարից նվազեց մինչև 96 հազար․ Հայկ Դեմոյան Ալիևն ու Վահագն Խաչատուրյանը Դավոսում նման էին տեր ու ծառայի «Սրտիկներ ա ուղարկում, ուդառնիկ ա նվագում․․․ Սյունիքն են ուզում կտրեն, տանեն․․․»․ քաղաքացիներ (video) Մայր Աթոռը երբեք որևէ պաշտամունքային շինություն չի վաճառել, այս օրենքը վարկաբեկման միտում ունի. Արա Զոհրաբյան Նման փաստ չկա, որ եկեղեցին որևէ սրբավայր կամ հուշարձան օտարել է կամ կարող է օտարել. Տեր Եսայի Տենց լավ չի, հերթով պաչեք Իլհամի բեղերը Նիկոլը ճիշտ կանի Վահագին նշանակի Բաքվում Հայաստանի դեսպան Ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության Հրազդանում 49-ամյա վարորդը «Volvo» մակնիշի ցեմենտատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ Ինչու՞ են ՀՀ իշխանությունները «մաքրազերծում» Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան «Երջանիկ վասալ լինելը մի բան է, իսկ դժբախտ ստրուկը՝ բոլորովին այլ» Լարված իրավիճակ Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստին․․․ (video) Իրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ «Փաշինյանը մեզ պոտենցիալ հիվանդ ա դարձնում, թոշակառուն անգրագետ չի, գիտի՝ իր թոշակը ոնց ծախսի» (video) Անշնորհակալ գործ կլինի գնահատական տալ, թե ՀՆԱ-ի վրա ինչպիսի ազդեցություն կուենան ԹՐԻՓՓ-ը. Վահե Հովհաննիսյան «Նիկո՛լ, դու հո աննորմա՞լ չե՛ս, վաղը ո՞նց ես ապրելու․ թոշակառուներին ո՞նց ես տանջում». Իսրայելյան (video) Մի խումբ իրանցիներ մտադիր են երթ անցկացնել Երեւանում Թրամփը հրամայել է «ջնջել Իրանը երկրի երեսից», եթե իր դեմ մահափորձ կատարվի Նիկոլ Փաշինյանը շտապում է, ցանկանում են արագ վճիռ ունենալ, վստահ եմ՝ իրենց օգտին է լինելու․ Օհանյան Վարդան Ղուկասյանի վերաբերյալ Ռուսաստանը դեռ նախազգուշացնում է, հետո․․․ Հայկ Այվազյան (video) Այսօր Սամվել Կարապետյանի կնոջ ծննդյան օրն է Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ը Նեթանյահուն կմիանա Թրամփի Խաղաղության խորհրդին «Կասեմ՝ իր վերջին հանդիպումը լինի»․ քաղաքացիների կոպիտ պատասխանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am