Կարպսի ջրամբարի կառուցման ձախողման մեղավորը՝ միայն չինացիներն չեն. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 238

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդային տարիներից սկսված և երկու տարի առաջ մեծ խոստումներով վերսկսված Կապսի ջրամբարի շինարարությունը փաստացի ձախողման եզրին է։ Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել:

Չինական կապալառուի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման, ինչպես նաև պատվիրատու կառույցների ոչ բավարար վերահսկողության արդյունքում շինարարական աշխատանքները կասեցվել են, իսկ ծրագրի իրականացումը լրջորեն հետ է ընկել նախատեսված ժամանակացույցից։

Այս պահին իրականացված է աշխատանքների ընդամենը 11-15 տոկոսը, այն դեպքում, երբ միջազգային մրցույթը շահած չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ը պարտավոր էր առաջին փուլն ավարտել 34 ամսում՝ այսինքն 2026-ին։ Սակայն փաստացի արձանագրված է 270 օրվա կամ մոտ ինը ամսվա ուշացում, որը, ըստ մասնագետների, այլևս հնարավոր չէ լրացնել։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Կապսի ջրամբարի ծրագրի համակարգող Դավիթ Զաքարյանը դեռ օգոստոսին հրապարակավ բացահայտորեն ընդունել է՝ շինարարության բնույթն այնպիսին է, որ փուլերի հերթականությունը խախտելու կամ կորցրած ժամանակը արագացնելով լրացնելու հնարավորություն պարզապես չկա։ Այսինքն՝ Կառավարությունը դեռ ամռանը գիտեր, որ չինական ընկերությունը լավ չի աշխատում:

Ի՞նչն է իրականում պատճառը։

Պաշտոնական բացատրությունն այն է, որ չինական ընկերությունը դեռ մրցութային փուլում ներկայացված անձնակազմը չի կարողացել ժամանակին մոբիլիզացնել։ Արդյունքում չեն մշակվել պայմանագրով նախատեսված մեթոդաբանություններն ու փաստաթղթերը, ինչն էլ խոչընդոտել է բուն շինարարական աշխատանքների մեկնարկին։ Սակայն այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը․ ինչպե՞ս է նման ռիսկը անտեսվել մրցույթի փուլում, և ինչո՞ւ է խնդիրը բացահայտվել միայն պայմանագրի մեկնարկից հետո, երբ ժամանակն ու միջոցներն արդեն սկսում էին կորցվել։

Պաշտոնյաները փաստացի ընդունում են, որ մրցութային փուլում ռիսկերի գնահատումը թերի է եղել՝ այն համարելով «ոչ իրատեսական»։ Այս մոտեցումը, սակայն, դժվար է արդարացնել մի ծրագրի դեպքում, որի ֆինանսավորումը հասնում է հսկայական ծավալների։ Գերմանական KfW բանկը ծրագրի համար տրամադրել է 68.5 մլն եվրոյի վարկ, ևս 26.7 մլն եվրո հատկացրել է Հայաստանի կառավարությունը։ Խոսքը ոչ միայն ձախողվող շինարարության, այլ նաև հարկատուների ու միջազգային վարկատուների միջոցների վտանգման մասին է։

Հիշեցնենք որ Կապսի ջրամբարի շահագործմամբ նախատեսվում էր Շիրակի մարզում 17 հազար հեկտար հողի լիարժեք ոռոգում ապահովել, ևս 2300 հեկտարը՝ մեխանիկականից անցկացնել ինքնահոսի։ Այս խոստումները տարիներ շարունակ ներկայացվել են որպես մարզի գյուղատնտեսության զարգացման առանցքային հենասյուն, սակայն այսօր դրանք մնում են թղթի վրա։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր տեղափոխել հարակից Ջրաձոր գյուղի 74 ընտանիքներին և կառուցել «21-րդ դարի գյուղ»։ Վարչապետը երեք տարի առաջ խոստանում էր նոր քաղաքաշինական մշակույթ, ժամանակակից ենթակառուցվածքներ և օրինակելի բնակավայր։ Սակայն պարզվում է՝ գյուղի կառուցումը նույնիսկ չի էլ սկսվել։

Խոսելով այս մեծամասշտաբ ձախողման մասին Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կապալառու ընկերությունը չի կատարել իր խոստումները, այո շինարարությունը կասեցված է։ Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է կառավարությունը և պատվիրատու կառույցը այս մասին բարձրաձայնում միայն հիմա, երբ ծրագրի ձախողումը արդեն ակնհայտ է։ Չէ՞ որ խնդիրները հայտնի էին ամիսներ առաջ, իսկ տեմպերի անբավարար լինելը պաշտոնապես արձանագրվել էր։

Կապսի ջրամբարի պատմությունը հերթական օրինակն է, թե ինչի կարող է հանգեցնել վատ կառավարումը, թույլ վերահսկողությունը, ռիսկերի թերի գնահատումը և օտարերկրյա կապալառուների նկատմամբ անհարկի վստահությունը։ Բայց գլխավորն այն է, որ կա մեղավոր՝ ի դեմս չինական ընկերության»։

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել «Երևան Սիթիի» տանիքում Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել Հերիք չէ՞՝ դու քո ապազգային ու թրքահպատակ գործերին խառնես Պապ թագավորին. Էդուարդ Շարմազանով Նիկոլի միակ սոցիալական հենարանը կրիմինալ կլաններն ու օլիգարխներն են․ քաղաքագետ Երկրորդ և երրորդ քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու․ Փաշինյանը հիշել է Սահմանադրության մասին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Փաշինյանը բոլոր ճակատներում կռիվ է տալու իր առավելագույն ընտրական հարմարավետության ու արդյունքի համար․ քաղաքագետ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի ՀՀ սահմանադրության փոփոխություններից հետ. Ալիև Այս թրքահպատակ իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է․ Իշխան Սաղաթելյան Արմեն Չարչյանի աշխատասենյակից վերցվել են գումարներ, որոնք վերցնելու իրավասություն չունեին․ Էրիկ Ալեքսանյան Քննչականը ոչ թե հիվանդանոցներ և եկեղիցիներ պետք է մտներ, այլ քաղաքապետարանի համապատասխան վարչություն. Արեն Ափիկյան Շոյգուն հիշեցրեց ՀՀ-ի հետ կապված ԱՄՆ գեղեցիկ, բայց չիրականացված գաղափարները Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքերի առաջ․ հին աշխարհն այլևս գոյություն չունի․ Ռուբիո Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. «Հետք» Երկու եղբայրներն ու 1 մլն դոլարը․ ում որքան է հասել «Mercedes»-ը Շահումյան գյուղում բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր Օրվա ռեժիմը չունի որևէ սահման․ Գառնիկ Դանիելյան Վարդենյանց լեռնանցքում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը. Լևոն Ազինյան UFC BJJ-ի չեմպիոնը մարտահրավեր է նետել Արման Ծառուկյանին Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ. Արամ Վարդևանյան Տեառնընդառաջի տոնին Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում կքննարկեն դիտորդական առաքելության ապագայի հարցը․ Ռիտեր «Ալե՛ն, սաղ Ռուսաստանը քեզ էր ծաղրում»․ Մանուել Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am