Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը իր՝ թվով տասներորդ դիտարկում-պարզաբանումն է ներկայացրել օրակարգային հարցերից հերթականի վերաբերյալ:


«Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ (երբ օդն ու ջուրը փաստում են տնտեսական աճի իրական գինը),- այս խորագրի ներքո հանրային ու քաղաքական գործիչը մանրամասնել է,- Տնտեսական ակտիվության մասին պաշտոնական հաշվետվություններում կրկնվում են նույն ձևակերպումները՝ շինարարություն, ծառայություններ, առևտուր․.. մի խոսքով՝ «աճ կա»։

Բայց նույն զեկույցի շրջակա միջավայրի տվյալները՝ թվերով լուռ ու «չեզոք», իրականում ցույց են տալիս մի բան՝ տնտեսական՝ թեկուզ «անորակ» աճի իրական գինը, ըստ էության, վճարվում է օդի, ջրի և առողջության հաշվին։

 Օդի աղտոտվածությունը՝ արդեն համատարած

 2025թ․ հոկտեմբերին Երևանի օդային ավազանը գրանցել է՝ 24 օր՝ ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կենցենտրացիայի (ՍԹԿ) գերազանցում, 22 օր՝ փոշու (մասնիկների) բարձր խտություն։

Երևանը միակ դեպքը չէ․ Վանաձոր՝ 14 օր, Ալավերդի՝ 18 օր, Գյումրի՝ 5 օր, Արարատ՝ 5 օր, Հրազդան՝ 11 օր, Ծաղկաձոր՝ 1 օր։

Այս տարածքային պատկերն այլևս «պատահական տատանում» չէ։ Այն կրկնում է արտադրության, շինարարության, ցեմենտի և մետաղագործության քարտեզը։ Այնտեղ, որտեղ կա տնտեսական աշխուժություն՝ կա նաև օդի հեղուկացվող աղտոտում։

 

 

Ջրային ռեսուրսների որակը՝ կտրուկ վատացող միտումով

Գետերի ջրերի որակի մշտադիտարկումը 2025թ․ հոկտեմբերին ցույց է տալիս․ «Լավ» որակ՝ ընդամենը 4․6%, «Միջակ»՝ 33․8%, «Անբավարար»՝ 27․7%, «Վատ»՝ 33․8%։ Պարզ հաշվարկով՝ երկրի մակերևութային ջրերի մոտ 2/3-ը չի համապատասխանում անվտանգության չափանիշներին։

Սևանա լիճ․ էվտրոֆիկացման շարունակվող շրջափուլ

2025թ․ հոկտեմբերյան տվյալներով մեծ և փոքր Սևանի մակերևութային ջրերում լուծված թթվածինը՝ 8․0–8․5 մգ/լ է, բայց հատակամերձ շերտերում՝ մինչև 0.3–3 մգ/լ, որը վտանգավոր ցածր է, միևնույն ժամանակ փոքր Սևանի հատակամերձ շերտերում ֆոսֆատի կոնցենտրացիան հասնում է 3.605 մգ/լ-ի։
Սա արդեն կանգնած էկոհամակարգ չէ։ Սա դանդաղ, բայց անընդհատ էվտրոֆիկացում է, այսինքն՝ ջրի էկոհամակարգի տխրահռչակ «ծերացում»՝ սննդանյութերի ավելցուկի պատճառով։

Քաղաքատնտեսական համակարգային հետևանքը

Այնտեղ, որտեղ աճում է շինարարությունը, արտահանում են հանքային նյութեր կամ աշխատում են թեկուզ եզակի, բայց, այնուամենայնիվ՝ ծանր արդյունաբերական օբյեկտներ, այնտեղ օդն ավելի ծանր է, ջուրն՝ ավելի աղտոտ, ռիսկերը՝ ավելի բարձր։
Օդի՝ Երևանում 24 օրվա գերազանցումը, ջրերի՝ 33․8% «վատ» որակը, Սևանի՝ օքսիգենային քայքայումը սոսկ թվեր չեն։ Դրանք տնտեսության իրական գնի «հաշվապահությունն» են, որը ՀՆԱ-ն չի հաշվառում, բայց ժողովուրդը՝ այո։

Այս պայմաններում «տնտեսական աճը» ներառական չէ

Եթե տնտեսությունն աճում է, բայց օդը դառնում է անառողջ, ջուրը՝ անվստահելի, իսկ սերունդների բնապահպանական անվտանգությունը՝ սպառնալիքի տակ, ապա այն աճը, որի մասին այսօր խոսում է կառավարությունը, ընդամենը թվաբանական պատրանք է՝ շրջակա միջավայրի հաշվին։

Հայաստանին պետք է ոչ թե թվերով աճ, այլ կանաչ վերափոխման քաղաքականություն, որպեսզի յուրաքանչյուր ներդրում, յուրաքանչյուր շինարարություն, յուրաքանչյուր արտադրություն հաշվվի նաև իր բնապահպանական գնով։

Շրջակա միջավայրը «լուռ սյունակ» է մեր տնտեսական հաշվետվության մեջ։ Այն գրի է առնում այն ամենը, ինչ պետությունն անտեսում է՝ օդը, ջուրը, առողջությունը, և, վերջիվերջո՝ կյանքի որակը»։

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը, դպրոցների տնօրեններ Խուզարկություն է իրականացվում Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում․ կան ձերբակալվածներ Գորիսում համայնքապետի թեկնածու են փնտրում․ «Հրապարակ» Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ» Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ» Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Էյֆելյան աշտարակը փակվել է Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ» էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել «Հրապարակ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում.«Հրապարակ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ» Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ» Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ» Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ» Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ» Սպառնացել են պատասխան գործողություններով Թեհրանը TRIPP-ի վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ Ստեփան Ասատրյանը ստո՞ւմ է, թամադան տեսանյութ է հրապարակել․ Լիա Սարգսյան ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am