Ընդունենք Փաշինյանի ասած անտրամաբանությունը՝ Եկեղեցին կանոնադրություն չունի։ Չվիճենք նրա հետ, միևնույն է, անօգուտ է։ Հարցնենք էն խեղջ մաքու նման՝ ո՞նց էր համը իմ ձագի․․․ Ո՞նց էր համը իմ պետության։ Սա նմանվում է նրան, երբ կանոն չպահողը գալիս ու մեղադրում է կանոն չպահելու մեջ։ Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը հիշում է այն ժամանակ, երբ իրեն հարմար է։ Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի։
Երբ պետք է՝ Սահմանադրություն է փոխում։ Երբ պետք է՝ տարածքներ է հանձնում։ Երբ պետք է՝ կրակում է ժողովրդի վրա։ Երբ պետք է՝ լռեցնում է այլախոհներին։ Երբ պետք է՝ դատարան է ուղղորդում։ Երբ պետք է՝ ասֆալտին է փռում։ Երբ պետք է՝ պատերին է ծեփում։ Երբ պետք է՝ նվաստացնում, հայհոյում է։ Երբ պետք է՝ պատարագ է անում։ Երբ պետք է՝ օրենք ու Սահմանադրություն է խախտում։ Երբ պետք է՝ խաբում է։ Երբ պետք է՝ սրտիկ է անում։ Հազարավորները կարող ենք թվարկել, բայց բավարարվենք ու ամփոփենք՝ ունենք մի իշխանություն, որը օրենքը ծառայեցնում է նրանց դեմ, ովքեր վտանգ են իր աթոռի ու բարեկեցության համար։ Օրենքը ծառայեցնում է՝ աթոռին մնալու համար։ Երբ իշխանությունը օրենքին վերաբերվում է որպես գործիքի, իսկ եկեղեցուն՝ որպես թիրախի, խնդիրը արդեն կանոնադրությունը չէ, խնդիրը իշխանության սահմանն է, որը չի գիտակցում և ծավալվում, խախտում է․․․
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Արմենակ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Անաստատ Իսրայելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը