Ղազախստանի Կարագանդայի մարզի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 11-ը՝ վիրավորվել։
Ըստ տեղի ԶԼՄ-ների, Շեցկի շրջանի սրճարանում գազի բալոն է պայթել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մոտ 200 քառակուսի մետր մակերեսով տանիքը և առաստաղը փլուզվել են։
Վիրավորները տեղափոխվել են շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Հրդեհը մարվել է հրշեջ ջոկատների կողմից, և դեպքի վայրում հետաքննություն է ընթանում։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրդեհի նախնական պատճառը գազամատակարարման համակարգերի և կենցաղային գազաբալոնների շահագործման հետ կապված անվտանգության կանոնների խախտումն է։
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը