ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ Վլադիմիր Գասպարյանի դեմ: Այս մասին NEWS.am–ին ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ հավելելով, որ այն վերաբերում է 2018-2019 թվականներին, երբ Օսիպյանը ոստիկանապետ է եղել և հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն ժամանակ գործող Հատուկ քննչական ծառայություն առ այն, որ Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է իր լիազորությունները:
«Հաղորդումն այն մասին է եղել, որ բնակարանային բարելավման կարիք չունեցող զինծառայողներին տրամադրել է բնակարաններ: Գործի քննության ընթացքում հաստատվել էր, որ Գասպարյանը բնակարաններով պարգևատրել էր 64 զինծառայողների։ Նրանցից որևէ մեկը չի հանդիսացել Գասպարյանի բարեկամը, մտերիմը: Շարքային ծառայողից մինչև վարչության պետեր պարգևատրվել են: Բնական պրոցես է ընթացել: Բնակարան ստացողների մեջ է եղել հենց վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը: Մինչդեռ սեփական բնակարանն Օսիպյանն անտեսել է, և 64-ից առանձնացրել երեք բնակրան, որոնք դիտարկվել են որպես լիազորությունների չարաշահում: Բնականաբար, դատարանները պետք է կատարեին այդ հրահանգները: Ցավոք սրտի, ունենք դատավճիռ, ըստ որի Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է իր լիազորությունները և երեք ծառայողների տրամատրել բնակարաններ: Պետությունը չգնաց այդ բնակարանները բռնագանձելու ճանապարհով, այլ որոշեց Վլադիմիր Գասպարյանից բռնագանձել այդ բնակարանների գումարը»,-ասաց փաստաբանը:
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Արմենակ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Անաստատ Իսրայելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը