Դեկտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։00-ի սահմաններում Երևան–Մոսկվա 1869 չվերթի ուղևորներ՝ Երևանի բնակիչ 24-ամյա Էդգար Ա․-ի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 32-ամյա Վահագն Թ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Ոստիկանության «Զվարթնոց» բաժնի ծառայողները ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով օդանավակայանի մեկնման սրահի ստերիլ գոտուց Էդգար Ա․-ին և Վահագն Թ․-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության «Զվարթնոց» բաժին։
Դեպքի փաստով նշված բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը