Զապորոժիեի ատոմակայանում (ԶԱԷԿ) անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Այն շատ անկայուն և զգայուն է», - ասել է նա՝ մեկնաբանելով ԶԱԷԿ-ում միջուկային անվտանգության և պաշտպանվածության առումով ստեղծված իրավիճակը։ Գրոսսին հավելել է, որ հրադադարի հաջող ձեռքբերումը, որը թույլ է տվել անհապաղ անհրաժեշտ վերանորոգումներ իրականացնել Դնեպրովսկա և Ֆեռոսպլավնայա գծերում, դրական զարգացում էր։ «Դա կարևոր էր», - բացատրել է նա։ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպր գետի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների քանակով և տեղադրված հզորությամբ. այն ունի վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը մեկ գիգավատ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ Ռուսաստանի Դաշնության սեփականությունը։ ԱԷՄԳ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ում աշխատում են 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի կողմից կայան առաջին այցելությունից հետո։
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը