ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Լևոն Արոնյանը կարծես դառնում է ֆրիսթայլ (Ֆիշերի կամ նույնը` 960) շախմատի աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոնը:
Ինչ-որ իմաստով սա հարգանքի արժանի ավելի մեծ նվաճում է քան դասական շախմատինը, որովհետև ֆրիսթայլ շախմատում կարող է լինել 960 պատահականորեն գեներացված սկզբնական դիրք, և այսպես կոչված «տեսական նախապատրաստությունը», այսինքն, պատմության ընթացքում խաղացած սկզբնախաղերն անգիր իմանալը որեևէ դեր չի պաղում: Առավելություն են ստանում այն շախմատիստները, ովքեր ունեն տեղում դիրքի վերլուծության և հաշվարկի, ինչպես նաև իմպրովիզացիայի գերագույն կարողությունները:
Այս առումով նվաճումը հատկապես տպավորիչ է, քանի որ այն ձեռք է բերվել եզրափակիչում Մագնուս Կարլսենի նկատմամբ: Հատկապես տպավորիչ էր Թ:d4 քայլով սկսած գրոհը:
Լեւոն Արոնյան, կեցցե´ս:
Դառը շնորհավորանք նաեւ Հայաստանին, որի այսօրվա տգետ եւ ապաշնորհ ղեկավարները իրենց գործողութուններով թուլացրին Հայաստանը բոլոր բնագավառներում, նաեւ շախմատում՝ դադարեցնելով պետական աջակցությունը մեր ազգային մեծագույն շախմատիստին՝ պարտադրելով նրան այդ աջակցությունը փնտրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Մենք դեռ կվերադարձնենք Լեւոն Արոնյանին Հայաստան, ինչպես ընդհանրապես կվերադարձնենք Հայաստանին վստահությունն ու արժանապատվությունը»:
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը