Գների և պարտքի վրա կառուցված փուչիկը չի կարող կրել երկրի տնտեսական անվտանգությունը․ Անանյան

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը դիտարկումներ է արել ՀՀ տնտեսության վերաբերյալ․

«Անշարժ գույքի շուկան՝ տնտեսության իրական դեմքը (երբ գների աճը սնուցվում է վարկերով, իսկ շուկան՝ կենտրոնանում է Երևանի վրա)

2025թ․ հունվար–հոկտեմբեր ամիսներին անշարժ գույքի շուկան գրանցել է թվային աշխուժություն, մասնավորապես, իրականացվել է ավելի քան 23 000 գործարք, ինչը նախորդ տարվա համեմատ էական աճ է։
Բայց ինչպես միշտ՝ թվերի ետևում իրականությունն այլ է։

Գործարքների աճը կենտրոնանում է միայն Երևանում

Հոկտեմբերին գրանցված առուվաճառքի շուրջ 1 770 գործարք գերակշռորեն կատարվել են հենց մայրաքաղաքում։ Մարզերի մեծ մասը՝ Գեղարքունիք, Շիրակ, Սյունիք, Տավուշ, գրանցել են կամ նվազում, կամ աննշան ակտիվություն։

Արդյունքում՝ Երևանը կլանում է ամբողջ շուկայի ավելի քան 30–35%-ը, մինչդեռ մարզերում անշարժ գույքը շարունակում է մնալ պահանջարկի սահմանումներից դուրս։

Սա արդեն ոչ թե շուկայի նորմալ կենտրոնացում է, այլ՝ տարածքային անհավասարության խորացում։

Գները շարունակում են բարձրանալ՝ կտրվելով իրական եկամուտներից

2025թ․ հոկտեմբերին Երևանի բնակարանների 1 քմ միջին գինը մոտեցել է 920 000 դրամի։ Մարզային քաղաքներում գներն արդեն 3-ից 7 անգամ ցածր են (125–325 հազ. դրամ)։
Այս գների տարբերությունն այլևս չի բացատրվում «շուկայի պահանջարկով»։ Սա եկամտային անհավասարության, «ներդրումային» գնորդների և արտաքին պահանջարկի համակցված արդյունք է։
Երևանի բնակարանային պահանջարկի զգալի մասն ապահովվում է ոչ թե բնակչության իրական կարիքներով, այլ վարկային ֆինանսավորմամբ, ներդրումային գնմամբ, ինչպես նաև օտարերկրյա անձանց ակտիվ մասնակցությամբ։

Օտարերկրացիների գործարքները շարունակում են բարձր մնալ

Հոկտեմբերին օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ իրականացվել է 482 գործարք, որոնց ավելի քան 60%–ը ռուսական ծագման անձանց կողմից է։ Իրականում սա ներքին շուկայի վրա ձևավորում է լրացուցիչ, արտաքին պահանջարկի ճնշում՝ գները մղելով դեպի վեր։
Այս պայմաններում շուկան կորցնում է իր բնակարանային բնույթը և վեր է ածվում ֆինանսական ակտիվների «պահպանման» վայրի։

Հիփոթեքային բումը շուկան տեղափոխում է վարկային կախվածության

Հոկտեմբերին գրավադրման գործընթացները հասել են 1225 միավորի՝ գրեթե կրկնապատկվելով (+99%) մեկ տարվա ընթացքում։

Այսինքն՝ անշարժ գույքի շուկայում պահանջարկի աճը հիմնականում սնուցվում է վարկով, ոչ թե քաղաքացիների եկամուտներով։ Երբ մարդիկ բնակարան են գնում ոչ թե եկամուտների բարձրացման, այլ քաշքշուկով ավելացող հիփոթեքի հաշվին, շուկան դառնում է ոչ թե զարգացման ցուցիչ, այլ պարտքային լծակի արդյունք։

Շուկան դառնում է «ֆինանսական փուչիկ»՝ իրական տնտեսությունից կտրված

Երբ անշարժ գույքի շուկան՝ ունի գների բազմակի աճ, ունի պահանջարկի կենտրոնացում մայրաքաղաքում, ունի օտարերկրյա բարձր մասնակցություն, ունի հիփոթեքային բում, բայց նույն պահին՝ արդյունաբերությունն անկման մեջ է (–4.9%, 10 ամսվա կտրվածքով), արտահանումը շարունակում է մնալ անկումային, աշխատավարձերի աճը չի հասնում գների բարձրացման հետևից, ապա սա այլևս չի կոչվում տնտեսական աճ, այլ՝ շինարարություն և գույք՝ որպես պարտքային տնտեսության վահանակ։

Եզրակացություն

Անշարժ գույքի շուկան այսօր Հայաստանի ամենավառ «հայելին» է։ Ներսից՝ վարկային կախվածություն, դրսից՝ օտարերկրյա պահանջարկ, մեջտեղում՝ գների անընդհատ բարձրացում և Երևանի գերծանրաբեռնվածություն։
Երբ անշարժ գույքի շուկան աճում է, բայց արդյունաբերությունն ու արտահանումը՝ անկում են ապրում, երկիրը զարգացում չի ունենում։

Ունենում է միայն գների և պարտքի վրա կառուցված փուչիկ, որը չի կարող կրել երկրի տնտեսական անվտանգությունը»։

դիտվել է 289 անգամ
Լրահոս
Խուզարկություն է իրականացվում Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում․ կան ձերբակալվածներ Գորիսում համայնքապետի թեկնածու են փնտրում․ «Հրապարակ» Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ» Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ» Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Էյֆելյան աշտարակը փակվել է Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ» էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել «Հրապարակ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում.«Հրապարակ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ» Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ» Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ» Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ» Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ» Սպառնացել են պատասխան գործողություններով Թեհրանը TRIPP-ի վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ Ստեփան Ասատրյանը ստո՞ւմ է, թամադան տեսանյութ է հրապարակել․ Լիա Սարգսյան ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է 38-ամյա տղամարդը ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am