Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկեղեցու դեմ ուղղված իշխանական բոյկոտն ըստ ամենայնի բազմիցս ապացուցվել է, որ սկսվել է դեռ վաղուց՝ 1-2 տարի առաջ, սակայն զարգացում ունեցել է վերջին ամիսներին։

Այս «արշավանքի» շրջանակում, օրինակ նախորդ տարի՝ մայիսին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ «Եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչու չի կիրառվում»: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերանայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»,- ասել էր Սիմոնյանը՝ եկեղեցու հոգեւորականներին համեմատելով գործարարների հետ։

Ասել է թե՝ փորձում էին եկեղեցուն էլ ներքաշել հպարտ հարկատուների ցանկում՝ չիմանալով, որ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին որպես կրոնական կազմակերպություն ոչ միայն խոշոր հարկատու է, այլ նաեւ ներառված է 1000 խոշոր հարկատուների ցանկում։

«Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեի հրապարակումներից տեղեկանում է, որ «Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին» 2025 թվականի երրորդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 508-րդ հորիզոնականը՝ վճարելով 524 մլն դրամ հարկ։
Իսկ, ահա, նախորդած չորս տարիներին եկեղեցու վճարած հարկերը կազմել են.

– 2020 թվականին 378 մլն դրամ,

– 2021 թվականին 403 մլն դրամ,

– 2022 թվականին 450 մլն դրամ,

– 2023 թվականին 435 մլն դրամ։

Արձանագրենք, որ եկեղեցու վճարած հարկերն ամեն տարի ավելանում են, ոչ թե նվազում: Սակայն, սրան զուգահեռ, ավելանում են ճնշումները եկեղեցու եւ եկեղեցականների դեմ, ինչպես նաեւ պետական պարտքը»։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Նիկոլը ճիշտ կանի Վահագին նշանակի Բաքվում Հայաստանի դեսպան Ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության Հրազդանում 49-ամյա վարորդը «Volvo» մակնիշի ցեմենտատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ Ինչու՞ են ՀՀ իշխանությունները «մաքրազերծում» Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան «Երջանիկ վասալ լինելը մի բան է, իսկ դժբախտ ստրուկը՝ բոլորովին այլ» Լարված իրավիճակ Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստին․․․ (video) Իրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ «Փաշինյանը մեզ պոտենցիալ հիվանդ ա դարձնում, թոշակառուն անգրագետ չի, գիտի՝ իր թոշակը ոնց ծախսի» (video) Անշնորհակալ գործ կլինի գնահատական տալ, թե ՀՆԱ-ի վրա ինչպիսի ազդեցություն կուենան ԹՐԻՓՓ-ը. Վահե Հովհաննիսյան «Նիկո՛լ, դու հո աննորմա՞լ չե՛ս, վաղը ո՞նց ես ապրելու․ թոշակառուներին ո՞նց ես տանջում». Իսրայելյան (video) Մի խումբ իրանցիներ մտադիր են երթ անցկացնել Երեւանում Թրամփը հրամայել է «ջնջել Իրանը երկրի երեսից», եթե իր դեմ մահափորձ կատարվի Նիկոլ Փաշինյանը շտապում է, ցանկանում են արագ վճիռ ունենալ, վստահ եմ՝ իրենց օգտին է լինելու․ Օհանյան Վարդան Ղուկասյանի վերաբերյալ Ռուսաստանը դեռ նախազգուշացնում է, հետո․․․ Հայկ Այվազյան (video) Այսօր Սամվել Կարապետյանի կնոջ ծննդյան օրն է Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ը Նեթանյահուն կմիանա Թրամփի Խաղաղության խորհրդին «Կասեմ՝ իր վերջին հանդիպումը լինի»․ քաղաքացիների կոպիտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Հոգևորականները սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել․ Տեր Զարեհ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը կդատվի հենց իր առանձնացրած հոդվածով․․․ (video) Լույս է տեսել Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման մասին ուսումնասիրությունը Հայտնաբերվել է Զառիթափ-Նոր Ազնաբերդ գյուղերը կապող ճանապարհին անկանոն երթևեկող վարորդը Միքայել Սրբազանը խղճի բանտարկյալ է․ նա շարունակական ապօրինի հետապնդումների տակ է․ պատգամավոր ՔԿ-ն` Նաթան սրբազանի զրույցները գաղտնալսելու վերաբերյալ որոշման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am