Գորիսի պետական քոլեջի նախաձեռնող խումբը դատարան է դիմել՝ պահանջելով պարտավորեցնել ԿԳՄՍ նախարարությանը տրամադրել նորանշանակ տնօրենի հավաստագրման քննության արդյունքները։ Այս մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հայտնել է քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանը։
«Դատարան դիմել ենք, որպեսզի դատարանը պարտավորեցնի նախարարին տրամադրել նորանշանակի քննության արդյունքները։ Նորանշանակը լեգիտիմ չի կարող համարվել։ Մենք մի քանի անգամ դիմել ենք նախարարությանը, բայց նախարարությունը չի տրամադրել նորանշանակի հավաստագրի քննության արդյունքները։ Դրանից մենք ենթադրում ենք, որ նորանշանակը առայժմ լեգիտիմ չի կարող լինել, մինչև չուսումնասիրվեն արդյունքները»,– նշեց Լազարյանը։
Հիշեցնենք, որ Գորիսի պետական քոլեջում տնօրենի նշանակման գործընթացը մի քանի ամիս է, ինչ հակասությունների պատճառ է դարձել։ Քոլեջի աշխատակիցները բազմիցս դժգոհություն է հայտնել գործընթացի թափանցիկության բացակայությունից՝ պահանջելով հրապարակել բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ հավաստագրման քննության արդյունքները։
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը