ԵՄ–ԵԱՏՄ «երկընտրանքը» և իշխանության վտանգավոր մանևրը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հերթական անգամ բաց տեքստով արձանագրում է այն, ինչ վաղուց ակնհայտ է․ Հայաստանը չի կարող անսահմանափակ ժամանակով միաժամանակ մնալ թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի տիրույթում։
Այս անգամ, սակայն, հայտարարությունը ուղեկցվում է շատ կոնկրետ տնտեսական ազդակով՝ հայ–ռուսական առևտրաշրջանառության կտրուկ անկմամբ և ռուսական բիզնեսի աճող զգուշավորությամբ Հայաստանի նկատմամբ։
12,4 միլիարդ դոլարից մինչև շուրջ 6 միլիարդ․ սա պարզապես անկումային վիճակագրությունը չէ։
Սա քաղաքական մեսիջ է, որը վկայում է, որ Մոսկվան Հայաստանի արտաքին քաղաքական մանևրները դիտարկում է ոչ թե տեսական, այլ գործնական հարթությունում։
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ «դեռ չի եկել ընտրության պահը»։
Սակայն իրականությունն այն է, որ իշխանության արտաքին քաղաքական քայլերն արդեն իսկ ենթադրում են ընտրություն՝ առանց դրա քաղաքական պատասխանատվությունը հրապարակայնորեն ստանձնելու։
Եվրաինտեգրման մասին խոսվում է որպես փրկության ուղի, սակայն բացակայում են թե՛ հստակ ռազմավարությունը, թե՛ ճանապարհային քարտեզը, թե՛ հանրային համաձայնությունը։
Ավելին՝ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ անգամ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ առկա են կոշտ գնահատականներ ԵՄ-ի ներկա վիճակի և նրա հեռանկարների վերաբերյալ։
Այսինքն, Հայաստանը փորձում է կողմնորոշվել մի համակարգի ուղղությամբ, որի ապագան ինքնին լիովին հստակ չէ։
Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը․
արդյո՞ք իշխանության այսպես կոչված «եվրոպական օրակարգը» պետական երկարաժամկետ ռազմավարություն է, թե՞ ներքաղաքական տեխնոլոգիա՝ հակառուսականության հիմքով ներքաղաքական դիվիդենտներ ապահովելու համար։
Հայաստանը չի կարող անվերջ մնալ ռազմավարական անորոշության մեջ։
Երկընտրանքի պահը կամա թե ակամա մոտենում է, և սխալ, չհաշվարկված ընտրության գինը կարող է վճարվել ոչ թե իշխանության, այլ պետության հաշվին։

Սուրեն Սուրենյանց

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Նիկոլի միակ սոցիալական հենարանը կրիմինալ կլաններն ու օլիգարխներն են․ քաղաքագետ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Փաշինյանը բոլոր ճակատներում կռիվ է տալու իր առավելագույն ընտրական հարմարավետության ու արդյունքի համար․ քաղաքագետ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի ՀՀ սահմանադրության փոփոխություններից հետ. Ալիև Այս թրքահպատակ իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է․ Իշխան Սաղաթելյան Արմեն Չարչյանի աշխատասենյակից վերցվել են գումարներ, որոնք վերցնելու իրավասություն չունեին․ Էրիկ Ալեքսանյան «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը խոշոր չափերով հափշտակության մեջ է մեղադրվում Քննչականը ոչ թե հիվանդանոցներ և եկեղիցիներ պետք է մտներ, այլ քաղաքապետարանի համապատասխան վարչություն. Արեն Ափիկյան Շոյգուն հիշեցրեց ՀՀ-ի հետ կապված ԱՄՆ գեղեցիկ, բայց չիրականացված գաղափարները Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքերի առաջ․ հին աշխարհն այլևս գոյություն չունի․ Ռուբիո Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. «Հետք» Երկու եղբայրներն ու 1 մլն դոլարը․ ում որքան է հասել «Mercedes»-ը Շահումյան գյուղում բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր Օրվա ռեժիմը չունի որևէ սահման․ Գառնիկ Դանիելյան Վարդենյանց լեռնանցքում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը. Լևոն Ազինյան UFC BJJ-ի չեմպիոնը մարտահրավեր է նետել Արման Ծառուկյանին Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ. Արամ Վարդևանյան Տեառնընդառաջի տոնին Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում կքննարկեն դիտորդական առաքելության ապագայի հարցը․ Ռիտեր «Ալե՛ն, սաղ Ռուսաստանը քեզ էր ծաղրում»․ Մանուել Մանուկյան (video) Ժողովու՛րդ, Նիկոլը ձեզանից 1 միլիարդ դրամ տարավ, նախընտրական միջոցներ հավաքեց․ Պարույր Հայրիկյան (video) Սա մեր շանսն ու հնարավորությունն է․ Գագիկ Ծառուկյանը երեկ հստակ շեշտադրում արեց․ Իվետա Տոնոյան (video) #ՀԻՄԱ․ «Արա, ինչքան էլ ճղես քեզ, պատերով տաս, հարձակվես, մեկ է՝ փրկություն էլ չկա»․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am