Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնից Ս․ Հակոբ եկեղեցի կբերվի Ս․ Հակոբ Մծբնա հայրապետի մասունքակիր խաչը։ Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։ Ժամը 9։00-ին համայնքը թափոր կազմած Ֆանարջյան փողոցում կդիմավորի մասունքը և խաչվառներով, խնկարկումով ու շարականների երգեցողությամբ կուղեկցի եկեղեցի։ Թափորին կմասնակցեն եկեղեցական համայնքի ու թեմի երիտասարդական կառույցների անդամները, ուխտավորներ թեմի այլ համայնքներից։ Եկեղեցում կկատարվի Պահպանիչ աղոթք, ապա մասունքը կդրվի Խորանի Սուրբ Սեղանին։ Ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ։ Ավարտին կկատարվի օրհնության կարգ։ Մասունքն ուխտավորների խոնարհման համար կմնա եկեղեցում մինչև ժամը 16։00-ը։
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը