Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, գալու են հատուկ պատրաստված խմբեր. ադրբեջանագետ

Օրերս Գերմանիայում իր հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ շատ վտանգավոր հայտարարություն էր արել՝ ասելով, որ առաջարկում է Ադրբեջանին ընդունել համատեղ ճանապարհային քարտեզ՝ փակելով «Արևմտյան Ադրբեջան» և «Ղարաբաղի հայերի վերադարձ» թեմաները։ Նա նաև նշել էր, որ պետք է հասկանալ այս թեմաների պատճառահետևանքային կապը։ Կուզեմ մի քանի կետով անդրադառնալ այս հայտարարությանը ու դրանից բխող վտանգներին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Պատճառահետևանքային կապի մասով կամ թե ինչպես ի հայտ եկավ այս թեման՝

Դրա պատասխանը լավագույնս տվել է Իլհամ Ալիևը 2022 թվականի դեկտեմբերի 24-ի իր ելույթով՝ բառացի ասելով.

«Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք։ Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ…»։

Այս հարցը շրջանառության մեջ է մտել Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Ադրբեջանցի բազմաթիվ պաշտոնյաներ շատ ուղիղ տեքստով ասել են, որ չէին կարող նման հարցեր բարձրաձայնել, քանի դեռ կար ԼՂ հիմնահարցը։ Կարծում եմ՝ ուղիղ խոսքը պետք է, որ բարդ չլիներ հասկանալ։ Այս զավթողական հայեցակարգը ԼՂ հարցում Փաշինյանի վարած «ֆանտաստիկ» քաղաքականության հետևանք է։

«Փախստականների իրավունքի» մասով՝

Արդեն տևական ժամանակ հստակ փաստերով ներկայացնում եմ, որ սա զավթողական հայեցակարգ է, չկա այստեղ իրավունքի թեմա։ Խոսույթը հետևյալն է. «հայկական պետությունը ձևավորվել է պատմական ադրբեջանական հողերի վրա, որոնք խլել են ադրբեջանցիներից»։ Այս խոսույթով կրթվում է մի ողջ սերունդ՝ դպրոցում, համալսարաններում, կազմակերպվում են շարադրության մրցույթներ։ Այս ամենը թափ է առել վերջին երեք տարվա ընթացքում։ Սա կարելի էր ու դեռ կարելի է համառ, կազմակերպված ու շատ խելացի աշխատանքով դարձնել Ադրբեջանի մեծագույն գլխացավանքը։

Այն ինչ կարող է դառնալ գլխացավանք Ադրբեջանի համար, Փաշինյանի ձեռամբ դառնում է գլխացավանք մեզ համար՝

Փաստացի, Փաշինյանը հերթական անգամ այն, ինչ կարելի է ուղղել Ադրբեջանի դեմ, ուղղում է մեր դեմ։ Անգամ միջազգային դատարաններն են մերժել Ադրբեջանի բարձրացրած «իրավունքի» թեման, ուստի դա նույն հարթության մեջ դնելով՝ ամրագրված ու միջազգայնորեն հաստատված Արցախի հայերի իրավունքների հետ, որոնք ենթարկվել են ագրեսիվ պատերազմի, էթնիկ զտման ու բռնի տեղահանման, նշանակում է հերթական անգամ «արջի ծառայություն մատուցել» Ալիևին։ Այս առաջարկով, որն, ասեմ, ադրբեջանական մեդիայում արդեն մերժվել է, միմիայն կոծկվում են Ադրբեջանի իրական զավթողական նպատակները, ավելին՝ դրանց տրվում է վտանգավոր «լեգիտիմություն»։

Փաշինյանի փորձարկումների համար չափազանց թանկ գին ենք վճարում․

Հարցեր լուծելու բացառիկ անկարողությունը Փաշինյանին մղում է հերթական փորձարկումների։ Նման փորձարկումների համար մենք շատ թանկ գին վճարեցինք Արցախի հարցում։ Հիմա, եթե այս մարդը շարունակի ղեկավարել, նա իրոք այս հարցը դարձնելու է օրակարգային մեզ համար։ Ասել եմ՝ ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, ՀՀ գալու են հատուկ պատրաստված խմբեր՝ հստակ զավթողական ծրագրերով։ Սա չափազանցություն չէ։ Սա իրենց բաց աղբյուրների վերլուծության հիման վրա արված եզրակացություն է։ Այս ամենը կարելի է կանխել ժամանակին, խելքով ու աշխատանքով։ Ներկայիս իշխանությունը դա չի անելու։ Բայց պետականամետ իշխանության ձևավորման պարագայում այս հարցը միանգամայն լուծելի է․ իրավունքն ու փաստերը մեր ձեռքին են»,- գրել է նա:

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Գագիկ Խաչատրյանի կյանքին վտանգ է սպառնում․ ի՞նչ մանրամասներ է փոխանցում փաստաբանը (video) Սարսափելի ու խայտառակ տեսարան․ ինչպես Գագիկ Խաչատրյանին հեռացրին նիստերի դահլիճից (video) «Բյուրեղ» թաղամասում անվտանգության աշխատակցին հետապնդած տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «Սիլվա Համբարձումյանը կաշա՞ռք է տվել Փաշինյանին. վտանգավոր շղթա է «պայթում» » (video) ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի «Неважно, что говорят эти выскочки: Армения будет стоять рядом с Россией», — генерал (video) Այս ամռանը Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին #ՀԻՄԱ․ «Փաշինյանը Փարիզում խայտառակ վիճակում է հայտնվել. առջևում Մոսկվան է». Նարեկ Մանթաշյան (video) Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. «Հրապարակ» Որտե՞ղ է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 52,7 միլիարդ դրամը (video) Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ. Նժդեհ Իսկանդարյան Հանրակրթության ոլորտը վերածվել է սպառողական հասարակության յուրօրինակ կոնգլոմերացիայի․ Հակոբ Բադալյան Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի Մերժեցին այն ամենը, ինչի համար մեր տղաները կյանք էին տվել. Մետաքսե Հակոբյան Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է Սյունիքը և Իրանը. հաղորդակցային կապից դեպի ռազմավարական անվտանգային փոխկախվածություն Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է Ըստ Նիկոլի որդեգրած դիրքորոշման՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ պետք չէ, քանի որ արևմտյան դուռը դեռ բացված չէ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am