Փակվելո՞ւ է Արցախի ներկայացուցչության շենքը. սպասվում են տհաճ անակնկալներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին` դեկտեմբերի 11-ին, Արցախի ներկայացուցչության շենքում իրականացված խուզարկությունից հետո ArmLur.am-ի աղբյուրները փոխանցեցին մեզ, որ հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ փակեն կամ վերջնականապես խլեն շենքը Արցախի իշխանություններից։

Արցախի պաշտոնյաներից որեւէ մեկը չմեկնաբանեց մեր տեղեկությունները, բայց եւ այնպես չբացառեցին, որ խուզարկությունից հետո, հնարավոր է, նաեւ փակեն շենքը։ Կլինի մինչեւ տարեվերջ, թե տարեսկզբին, իրենց է միայն հայտնի, բայց, այնուամենայնիվ, տհաճ անակնկալների Արցախի իշխանությունները սպասում են։

Արցախի պաշտոնյաները նաեւ չեն բացառում, որ կլինեն ձերբակալություններ։ Նրանք էլ են գիտակցում, որ առաջին թիրախը Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանն է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Քննչական կոմիտեն խուզարկություն էր իրականացրել Երեւանի Նաիրի Զարյան 17/Ա հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում։ Կոմիտեի գործողությունները սկսվել էին ժամը 11:00-ին եւ ավարտվել 16:30-ի սահմաններում։

Քրեական վարույթը, որի շրջանակում իրականացվել էր խուզարկության գործողությունը, նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին։

Ինչպես հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը, այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։

Փաստաբանը նաեւ նշել էր, որ հունիսից սկսված գործի շրջանակում, ըստ իր տվյալների, հարցաքննվել էր միայն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի տնօրենը։

Քննչական կոմիտեն նախօրեի խուզարկությունից առգրավել էր մեկ համակարգիչ եւ մի քանի այլ իրեր, որոնք տեղավորել էին կարմիր, փոքրիկ պայուսակում»։

դիտվել է 258 անգամ
Լրահոս
Իշխանության նպատակն է Հայոց եկեղեցին վերածել իր շահերը սպասարկող քաղաքացիական կցակառույցի. փաստաբան Այս վախկոտ արարածներից յուրաքանչյուրը գիտեր. Տիեզերքի պատասխանը պետք է լինի ճշգրիտ և անխնա ազնիվ. Տաթևիկ Կարապետյան Թուրքիայի իշխանությունները բնակվարձերի թանկացումը կապում են ռուսական S-400-ների գնման հետ Դատավոր Էդգար Հովհաննիսյանի աբսուրդային որոշումը. ԲԴԽ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼՈՒ ԳԻՆԸ Սպասելի էր, որ վարչակարգի ղեկավարը չի հանդուրժելու խափանման միջոցի փոխարինումը և հրահանգ է իջեցնելու. Գառնիկ Դանիելյան Իրանի հարավում ոստիկանությունն առգրավել է մոտ 60.000 միավոր զենք Եռաբլուրը առաջ ուրիշ էր․ Շպռոտ ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները Հայտնաբերվել է անհայտ որոնվող տղամարդու մարմինը Հայաստանում այսօր կա քաղբանտարկյալ, ով շուրջ երեք ամիս է գտնվում է կալանքի տակ «հետույք» բառի համար Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ չորս վիրավոր կա Թրամփը հայտարարել է` տուրքեր կսահմանի Գրենլանդիայի մասին իր ծրագրի հետ անհամաձայն երկրների համար Զառա Արամյանը վերակենդանացման բաժնում է. դերասանուհու վիճակը ծանր է Թող ամեն տիրադավ նախ բարի լինի արձագանքելու ի՛ր կուսակրոնության ուխտի խախտումներին․ Տեր Սերոբ Դատարանը կիրառել է Գևորգ Սարոյանի հայցի բավարարման միջոց՝ «վերականգնելով» նրան Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում Ութ օր՝ առանց սննդի, վաթսունչորս օր՝ առանց արդարության․ Հակոբ Հակոբյան Հայաստանում 200 հազարից ավելի երեխա գտնվում է աղքատության շեմից ներքև․ Առաքելյան Շվեյցարիան ադրբեջանցիների դեմ հակառուսական պատժամիջոցներ է սահմանել Միջազգային սկանդալ․ Ուրալում ադրբեջանական համայնքի նախկին առաջնորդին բազմամիլիոն ռուբլիների դատական ​​հայց է ներկայացվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները դատական վեճի առարկա չեն․ իրավագետ Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել են ու նրան տեղափոխել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ Ազգային ժողովում պատգամավորների և լրագրողների միջև ձևավորվել է անառողջ, կոնֆլիկտային մթնոլորտ․ հայտարարություն Խոշտանգել են 14 տարեկան արցախցի երեխայի Հեղուկ գազի գինը կրկին բարձրացել է Թբիլիսիում տասնյակ նեոնացիստներ են ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am