Պուտինը երևի նայում ու ժպտում է

Գերմանիայում Փաշինյանի ինքնամոռաց  ձեռքսեղմումներն ու հորինված  ժպիտների առատությունը  չօգնեց, որ ԵՄ-ն նրան ասի՝ արի ԵՄ, մենք քեզ հերթից դուրս կընդունենք։ Այդ SMS-ը չեղավ, ու նա կանգնեց կոտրած տաշտակի առաջ։ Նա ԵՄ-ից ակնկալում էր  ավելի հստակ քաղաքական ազդակ՝ ապագա անդամակցության մասին։ Բայց այդ խոստումը չեղավ։ Նա էն գլխից էլ գիտեր, որ ԵԱՏՄ- ԵՄ ընտրության իրական պահը չէ։ Գիտեր, բայց գործընթացի ղեկն իր ձեռքում էր պահում և չէր ուզում ԵՄ-ի աջակցությունը կորցնել՝ առջևում ընտրություններ են․․․ Լսենք, թե ինչ է ասում լրագրողների հետ զրույցում․ «Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ․․․ »։ Բա որ հասկանում ես, ինչու՞ ես հանրությանը Եվրոպա թևավորել, ինչու՞ ես Ռուսաստանի հետ «մարտի բռնվել»։  

Հասկանում է, բայց չի ուզում Եվրոպային ու իր եվրոպական խմբակին հուսախաբ անել, ասում է․ «ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ։ Բայց, մյուս կողմից, ԵՄ անդամ դառնալն է նպատակ»։ Նա Դրանով Մոսկվային ուղերձ է ում, որ  Հայաստանը չի պատրաստվում կտրուկ հեռանալ ԵԱՏՄ-ից։ Սա մի տեսակ քաղաքական ապահովագրություն է, որ Ռուսաստանը չարձագանքի կոշտ։ Նա պարզ հասկանում է, որ եթե Հայաստանը գնա ԵՄ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը անխուսափելի կլինի։ Նրա ասածի պարզ բացատրությունն է՝ այսօր չենք լքում ԵԱՏՄ-ը, որովհետև moment-ը չէ։  Այդ օրը դեռ չի եկել․ հիմա դրա համար անհրաժեշտ հիմքերը չունենք։ Բա որ չի եկել, նորից եմ բարձրաձայնում՝ ինչու՞ ես հանրությանը խառնել իրար, թե բա Եվրոպա ենք գնում։ Էլ ավելի զավեշտալի  է նրա ամփոփումը․ «Երբ մենք դիմենք, երկու տարբերակ կա՝ կա՛մ մեզ կընդունեն, կա՛մ չեն ընդունի, ընդ որում, կարող է ԵՄ-ն որոշի, որ այլևս չի ուզում ընդլայնվել։ Մեր պլանի էությունն այն է, որ երբ հասնենք այդ կետին՝ անկախ նրանից, մեզ կընդունեն ԵՄ, թե չեն ընդունի, մենք շահած դուրս գանք»։ Նմանություն չկա՞ երբ ասում էր՝ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք ճանաչի։

Փաշինյանը, երևի, սպասում էր, որ Եվրոպան արագ, հստակ խոստում կտա՝ «այո, Հայաստանը կարող է անդամակցել ԵՄ-ին»։ Երբ չեղավ,  նա հայտնվեց մի իրավիճակում, որտեղ դեպի ԵՄ գնալու դուռըդեռ փակ է, իսկ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները ,, փչացրել է,,։  Ստացվել է՝ ո՛չ էն կողմ, ո՛չ էս կողմ։ Քիչ առաջ կարդում էի, թե Փաշինյանի ինքնաթիռը մոտ մեկ ժամ ռուսական օդային տարածքներում պտույտներ էր գործում ու չէր կարողանում վայրէջք կատարել։ Իսկը իր վիճակն է։ Ռուսական օդում պտտվում, բայց սիրտը  ԵՄ է ուզում․․․ Պուտինը երևի նայում ու ժպտում է՝ էդպե՜ս կպտտվես Ռուսաստանի օդում․․․

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 450 անգամ
Լրահոս
Ե՞րբ, ե՞րբ նորից կիրակին պարգև կդառնա Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն Սևան-Մարտունի ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ վիրավորներ կան Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ սնանկությունը․ երբ կլինի խաղաղություն․ Լևոն Զուրաբյան Գառնիկ Դանիելյանը տեղեկացնում է Հայաստանի քաղաքական իշխանությունը ոտքի տակ է տալիս Սահմանադրությունը, մարդկային արժեքները․ Ղազինյան Եվրոպան շանտաժի չի ենթարկվելու․ Դանիայի վարչապետը՝ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի մասին Թուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը Հնդկաստանի կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է Մանրամասներ հղի կնոջ դանակահարությունից Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել նավթի և գազի հանքավայրերի նկատմամբ Անխնա մսխում է պետական ռեսուրսները Գրենլանդիան չի վաճառվում, սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն․ Մեցոլա Նարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, նրա առողջության կտրուկ վատթարացումը ահազանգ է․ Անանյան Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ովքեր են եկել Փաշինյանի «շրջիկ պատարագին» (լուսանկարներ)․ Հրապարակ Հայտնի է՝ ուր են տարել չարենցավանցի երիտասարդներին Կա մի քրեական հոդված, որը հորինվել ա հատուկ քաղաքական նպատակներով Ռուսաստանը տարբեր ուղղություններից հարձակվել է Ուկրաինայի վրա 201 գրոհային անօդաչու թռչող սարքերով Որքան մարդ էր գնացել Փաշինյանի համար մատուցված «պատարագին» Սբ. Շողակաթ վանքի բոլոր ծառայողներով և աշխատողներով մեր սերն ու խոնարհումն ենք բերում առ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը․ Արիս աբեղա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am