Կապ տեսնում եմ երեկվա մեր խորհրդակցության հետ․ Արցախի ԱԺ նախագահը՝ քննչական գործողությունների մասին
Արցախի ներկայացուցչությունում քննչական գործողությունները դեռ շարունակվում են: Այս մասին հայտնել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։
«Այո, ես այս ամենի մեջ կապ եմ տեսնում երեկվա մեր խորհրդակցությունների հետ: Ինչ-որ անում ենք այսօր, հաշվի ենք առնում ՀՀ Սահմանադրությունը, օրենքները և մեր գործողությունների մեջ չկան այնպիսի բաներ, որ կարող են հակասահմանադրական լինել»,- ասել է նա։
