Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հանդիպումն է։ Մի կողմ թողնենք իրենց ստորագրությունները, պայմանավորվածությունները ու փորձենք հասկանալ մարմնի լեզուն, որ միջազգային, դիվանագիտական պրակտիկայում հարգի է։ Ինչու՞ եմ կենտրոնանում շարժումների կամ մարմնի լեզվի վրա, որովհետև, ինչպես Փաշինյանն է ասում, մենք արդեն ինքնիշխան պետություն ենք և որևէ մեկից կախված չենք։ Բայց նմանատիպ նկարները նայելուց ես ինձ չեմ զգում ինքնիշխան պետության քաղաքացի։
Ինձ զգում եմ ցածրացած, շատ ցածրացած վիճակում, որովհետև ինքնիշխան իմ երկրի ղեկավարը ոնց որ ինստիտուտից դուրս մնացած ուսանող լինի, մյուս կողմն էլ՝ դասախոս։ Մեր ինքնիշխանն ունի չափից ավելի ջերմ ժպիտ, հնազանդ մարմնի լեզու։ Նրա ժպիտը լայն է, բաց, չափազանցված ու հորինված։ Տեսեք ո՜նց է ուսերը բարձրացրել, կարծես ասում է՝ գրկիր ինձ։ նա ավելի շատ հիշեցնում է խնդրանքով կամ սպասումով գնացած պաշտոնյայի, ոչ թե ինքնավստահ ղեկավարի, որը հանդիպմանը գալիս է հավասարության դիրքից։ Նույնիսկ ձեռքի սեղմումից է երևում ոչ հավասար հարաբերությունը։ Չբացատրեմ, որովհետև անզեն աչքով տեսանելի է։ Հոգեբանական տեսանկյունից սա ինքնիշխան ղեկավարի պահվածք չի։ Մանրամասնությունների մեջ չընկնեմ։
Մերցը զուսպ է, ժպիտը՝ թույլ, մարմնի լեզուն՝ պաշտոնական։ Նա թեթևակիորեն թեքված է առաջ՝ հարգանքի կամ պաշտոնական քաղաքավարության նշան։ Մեկը չափից դուրս ջերմ, մյուսը՝ զուսպ։ Նա չի գնում դեպի դիմացինը․ ընդհակառակը՝ դիմացինն է գալիս դեպի իրեն։ Նրա վերևից նայող դիրքը ցույց է տալիս գերակայություն, սառնություն, վերահսկողություն, ինքնիշխանություն։
Մի խոսքով՝ որպես ՀՀ քաղաքացի ես ինձ շատ փոքրացած եմ զգում։ Դա՞ է Փաշինյանի ինքնիշխանությունը։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը