Աբսուրդ Է

Իրավապահները միջպետական հետախուզում են հայտարարել Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ: Գլխավոր դատախազությունից «Հրապարակ»-ին փոխանցում են, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել օրեր առաջ՝ երկու հոդվածով: Գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածներով: Քննչականը Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը, մերժվել է: Այսինքն՝ Հայաստան վերադառնալուց հետո նրան չեն կալանավորի: Գլխավոր դատախազությունը որոշել է բողոքարկել այս որոշումը: 


Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց՝ ինչ դիրքորոշում ունեն մեղադրանքի, այս նոր քրեական գործի հետ կապված, պատասխանեց մեկ բառով՝ աբսուրդ Է։ Խաչատուրովը դեռեւս հետախուզման մեջ է, նա Հայաստան չի վերադարձել։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը 2018-ին էր հայտնվել իշխանությունների թիրախում, իսկ նրա որդու` Գրիգորի Խաչատուրովի դեմ սա առաջին գործը չէ, նա մեկ այլ գործով էլ է անցնում, որի քննությունը դատարանում է: Այն առնչվում է պաշտպանության նախկին նախարարար Սեյրան Օհանյանի գործին: Մեղադրանքն առնչվում է մի չօգտագործվող զորամասի տարածքը տարիներ առաջ սեփականաշնորհելու թեմային, որի սեփականատերը Խաչատուրովի ընկերն է, բայց իրավապահները մի մահացած մարդու ցուցմունքով որոշել են, որ իրական տերը Գ.Խաչատուրովն է:
 

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 1068 անգամ
Լրահոս
«Թորոսյան Արսե՛ն, մահացածների փողերով ջեբերդ լցրա, բալքիմ կշտանաս»․ պահեստազորի սպա (video) Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Լկտի պահվածքով փողոցից եկած Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել հայ կնոջ դեմ»․ Հարութ Սասունյան (video) Սուրեն Պապիկյանը հենց հիմա պետք է դատվի․ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Ձորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներ Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞ (video) Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» ԱԱԾ-ում ուրախ են. «Հրապարակ» Ո՞վ է ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Մի քանի բուհեր կմիավորվեն. նախագիծը մտել է գործնական փուլ. «Հրապարակ» Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել․ «Հրապարակ» Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ» Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում…
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am