Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ անդամ պետությունների ՆԳ եւ Արդարադատության նախարարների հանդիպում։ Հանդիպմանը հավանություն է տրվել ներգաղթի կանոնների խստացմանը։ Համաձայն պաշտոնական տեղեկությունների, նոր կանոնները թույլ են տալիս ավելի դյուրացված կերպով արտաքսել օտարերկրացիներին եւ ավելի արագացված կերպով մերժել նրանց, ովքեր դիմում են ապաստանի խնդրանքով։ Մասնավորապես ԵՄ անդամ երկրները կկարողանան արագացված կարգով քննել ապաստանի հայցերը հենց սահմանին, եւ մերժման դեպքում պարզապես հայցատու անձին թույլ չտալ մուտք գործել երկիր։
Միաժամանակ, Եվրամիության երկրները ավելի դյուրացված կերպով կկարողանան այն ներգաղթյալներին, ովքեր երկրում գտնվելու իրավունք չունեն, տեղավորել «վերադարձի կենտրոններ» եւ հետո՝ արտաքսել։ Նաեւ մշակվելու է այնպիսի երկրների ցանկ, որոնք համարվում են անվտանգ եւ այդ երկրներից ապաստանի հայցման դիմորդներին մերժելու են։ Բրյուսելում համոզված են որ այս ու այլ մի շարք խստացումները շրջադարձային է փախստականների եւ ներգաղթյալների հարցերով եվրոպական կառույցի որդեգրած քաղաքականության համար։ Դրանք ի դեպ, սկսել են քննարվել դեռ 2020 թվականին եւ ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա հունիսից։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը