Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան. պաշտպան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ` 20.10.2025 թվականին քաղաքական դրդապատճառներով նախաձեռնված քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Այս մասին հայտարարություն է տարածել նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հիշեցնեմ, որ պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերոնշյալ վարույթով առ այսօր ՀՀ դատարանները կիրառել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային հակասող սահմանափակումներ.

Ապօրինի գաղտնալսել և գաղտնի տեսանկարահանել են (Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ) ոչ միայն պարոն Վարդան Ղուկասյանին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին:
Ապօրինի և նվաստացուցիչ պայմաններում ձերբակալել են, ապա ապօրինի երկու ամսով կալանավորել են:
Հարկադրաբար Վարդան Ղուկասյանին պահում են հակասանիտարական և անմարդկային պայմաններում: Նրան չի տրամադրվում անհրաժեշտ բժշկական օգնություն, նրան խոչընդոտում են իր խղճի, կրոնի և դավանանքի իրավունքի իրականացումը:
Վերոնշյալ ապօրինությունները հնարավոր է եղել իրականացնել դատավորներ` Ժորա Չիչոյանի և Վարդգես Սարգսյանի կողմից կայացված դատական ակտերի հիման վրա:

Այժմ հերթը հասել է 30-ամյա և դեռ երկու ամիսը չլրացած` դատավոր դարձած Լեւոն Պետրոսյանին: Դատավոր Լևոն Պետրոսյանը ստանձնել է քննել պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ պատվիրված շինծու վարույթը և նշանակել է նախնական լսումների առաջին դատական նիստը` 17.12.2025 թվականին, ժամը 14:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցե` ՀՀ, Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9):

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում որոշակի փորձություններ է անցնում։ Պատմության յուրաքանչյուր փուլում եղել են մարդիկ, ովքեր չեն հաղթահարել այդ փորձությունները, մինչդեռ մյուսները հաջողությամբ են անցել դրանք։

Կարծում եմ այս բոլոր փորձությունների նպատակն է ցույց տալ և պահպանել Աստծո, Արդարության, Մարդկության հանդեպ սերը։

Համոզված եմ Ժորա Չիչոյանը և Վարդգես Սարգսյանը չեն սիրում Աստծուն, Արդարությունը և Մարդկությունը: Հավանաբար նրանք դատական ակտ կայացնելիս առաջնորդվել են հետևյալ համոզմունքով` չկա Աստված, իսկ եթե չկա Աստված, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է, իսկ Արդարությունը և Մարդկությունը նրանց համար արժեք չեն:

17.12.2025 թվականը կյանքի փորձության օր է` Լևոն Պետրոսյանի համար: Լևոն Պետրոսյանը պետք է ընդունի որոշում, որով հայտնի կդառնա նրա համար Աստծո գոյությունը և նրա հավատամքը Արդարության և Մարդկության նկատմամբ»։

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Շոյգուն հիշեցրեց ՀՀ-ի հետ կապված ԱՄՆ գեղեցիկ, բայց չիրականացված գաղափարները Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքերի առաջ․ հին աշխարհն այլևս գոյություն չունի․ Ռուբիո Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. «Հետք» Երկու եղբայրներն ու 1 մլն դոլարը․ ում որքան է հասել «Mercedes»-ը Շահումյան գյուղում բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր Օրվա ռեժիմը չունի որևէ սահման․ Գառնիկ Դանիելյան Վարդենյանց լեռնանցքում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը. Լևոն Ազինյան UFC BJJ-ի չեմպիոնը մարտահրավեր է նետել Արման Ծառուկյանին Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ. Արամ Վարդևանյան Տեառնընդառաջի տոնին Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում կքննարկեն դիտորդական առաքելության ապագայի հարցը․ Ռիտեր «Ալե՛ն, սաղ Ռուսաստանը քեզ էր ծաղրում»․ Մանուել Մանուկյան (video) Ժողովու՛րդ, Նիկոլը ձեզանից 1 միլիարդ դրամ տարավ, նախընտրական միջոցներ հավաքեց․ Պարույր Հայրիկյան (video) Սա մեր շանսն ու հնարավորությունն է․ Գագիկ Ծառուկյանը երեկ հստակ շեշտադրում արեց․ Իվետա Տոնոյան (video) #ՀԻՄԱ․ «Արա, ինչքան էլ ճղես քեզ, պատերով տաս, հարձակվես, մեկ է՝ փրկություն էլ չկա»․ Մանուկյան (video) Նիկոլը հելնի վերև, իջնի ներքև էլ, չի կարող հերքել՝ իր շրջապատը դոլարային միլիոնատեր է դարձել (video) Աննա՛, հարկայի՞ն ես ուղարկել էդ մարդկանց վրա․ Դերենիկ Մալխասյան (video) Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է․ ձյուն է տեղում Ֆրանսիայում 9 մարդ է ձերբակալվել Լուվրի տոմսերի հետ կապված խարդախության գործով Իրանի կոշտ պատասխանը Հայաստանին չի՛ ուշանա․․․ ու՞մ եք ուզում խաբել․ Շաքարյանց (video) «Վենսն իր այս արարքի համար շատ տխուր ձևով պատասխան է տալու». Պարույր Հայրիկյան (video) ՊԵԿ հարկային գլխավոր տեսուչ է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերքել են F-35 կործանիչների առանց ռադարների մատակարարման մասին տեղեկությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am