Փաշինյանի «ճանապարհային քարտեզը» պետական ապօրինի միջամտությունների ամբողջություն է. Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնք վերաբերում են եկեղեցիների վրա կամ ներսում ՀՀ պետական դրոշ տեղադրելուն, պատարագներից առաջ պետական օրհներգի պարտադիր կատարմանը, Կաթողիկոսական տեղապահի ընտրական գործընթացի վրա ազդելուն, Եկեղեցու նոր Կանոնագրքի մշակմանը կառավարության ներգրավմամբ և նոր Կաթողիկոսի ընտրություններին միջամտող մեխանիզմների ձևավորմանը, վերածվում են պետական իշխանության ուղիղ և համակարգված ներխուժման՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնավարության դաշտ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վարչապետը ամիսներ շարունակ պնդում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «խախտել է կուսակրոնության ուխտը» և պետք է հեռանա, իսկ այս շաբաթ նրան նույնիսկ մեղադրեց «գործակալ լինելու» մեջ։

Միևնույն ժամանակ, արդեն չորս սրբազաններ շարունակում են մնալ կալանքի տակ, իսկ Մայր Աթոռը բոլոր մեղադրանքները որակում է շինծու, անհիմն և քաղաքականապես մոտիվացված:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Փաշինյանի «ճանապարհային քարտեզը»:

Փաշինյանի «ճանապարհային քարտեզը»՝ պետական ապօրինի միջամտությունների ամբողջություն է:

Կաթողիկոսի հեռացման պահանջի ֆոնին արտահայտվող պատրաստակամությունը՝ ազդել տեղապահի ընտրական մեխանիզմների վրա, ակնհայտորեն արտահայտում է եկեղեցու ղեկավարական համակարգը վերաձևելու քաղաքական նպատակադրումը։

Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի կառավարությունը պատրաստ է «խորհրդատվական աջակցություն» ցուցաբերել Կանոնագրքի մշակմանը, հակասում է Հայաստանյայց Եկեղեցու կանոնական իրավունքի և կառավարման ինքնավարության հիմնագույն սկզբունքներին։

Կանոնագիրքը ձևավորվում է միայն եկեղեցական մարմինների կողմից։

Փաշինյանի պլանը նշանակում է՝ նախ փոխել խաղի կանոններն իշխանության ազդեցության ներքո, ապա այդ կանոններով ընտրել նոր Կաթողիկոս։

Այս մոտեցումը լրջագույն վտանգ է ստեղծում եկեղեցու ղեկավարության լեգիտիմության և անկախության համար։

Հայաստանի օրհներգի պարտադիր կատարման և պետական դրոշի տեղադրման առաջարկները չեն տեղավորվում ոչ Եկեղեցու կանոնական կյանքի տրամաբանության, ոչ էլ Հայաստանի Հանրապետության աշխարհիկ պետության սահմանադրական կարգի մեջ։

Աշխարհիկ պետությունը չի կարող պարտադրել կրոնական կառույցին, թե ինչպես կազմակերպել իր ծիսակարգը։

Սա կոպտորեն խախտում է պետություն–եկեղեցի սահմանների տարանջատվածության սկզբունքը։

Այսօր արդեն տեսանելի է իշխանության գործողությունների հաջորդականությունն ու տրամաբանությունը․

● քրեական գործեր հոգևորականների նկատմամբ,

● հրապարակային մեղադրանքներ և վիրավորական որակումներ,

● պետական խորհրդանիշների պարտադրում,

● եկեղեցական իրավակարգի փոփոխության նախաձեռնություն,

● եկեղեցու ներքին ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության մտադրություն։

Սա նպատակ ունի Եկեղեցին ինտեգրել իշխանության վերահսկողության դաշտ՝ խաթարելով նրա բազմադարյա ինքնավարությունը։

Փաշինյանը վտանգում է Հայաստանի սահմանադրական կարգը, ինստիտուտների ինքնավարությունը և աշխարհիկ պետության հիմքերը»,-գրել է նա:

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Ե՞րբ, ե՞րբ նորից կիրակին պարգև կդառնա Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն Սևան-Մարտունի ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ վիրավորներ կան Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ սնանկությունը․ երբ կլինի խաղաղություն․ Լևոն Զուրաբյան Գառնիկ Դանիելյանը տեղեկացնում է Հայաստանի քաղաքական իշխանությունը ոտքի տակ է տալիս Սահմանադրությունը, մարդկային արժեքները․ Ղազինյան Եվրոպան շանտաժի չի ենթարկվելու․ Դանիայի վարչապետը՝ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի մասին Թուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը Հնդկաստանի կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է Մանրամասներ հղի կնոջ դանակահարությունից Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել նավթի և գազի հանքավայրերի նկատմամբ Անխնա մսխում է պետական ռեսուրսները Գրենլանդիան չի վաճառվում, սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն․ Մեցոլա Նարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, նրա առողջության կտրուկ վատթարացումը ահազանգ է․ Անանյան Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ովքեր են եկել Փաշինյանի «շրջիկ պատարագին» (լուսանկարներ)․ Հրապարակ Հայտնի է՝ ուր են տարել չարենցավանցի երիտասարդներին Կա մի քրեական հոդված, որը հորինվել ա հատուկ քաղաքական նպատակներով Ռուսաստանը տարբեր ուղղություններից հարձակվել է Ուկրաինայի վրա 201 գրոհային անօդաչու թռչող սարքերով Որքան մարդ էր գնացել Փաշինյանի համար մատուցված «պատարագին» Սբ. Շողակաթ վանքի բոլոր ծառայողներով և աշխատողներով մեր սերն ու խոնարհումն ենք բերում առ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը․ Արիս աբեղա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am