«3+3»-ի նախարարական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն. ԱԳՆ

«3+3»-ի ձևաչափով նախարարական հաջորդ հանդիպման վայրի վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, «Ազատությանն» ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Բաքուն երեկ վերահաստատել է այս ձևաչափով հերթական հանդիպումը հյուրընկալելու պատրաստակամությունը: Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանն այն մերժելու որևէ պատճառ չունի։

«Ինչպես արձանագրված է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեում, նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Ընդհանուր ընկալմամբ՝ այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածության լինելու դեպքում կտեղեկացնենք», – նշել է Անի Բադալյանը:

Այդ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում՝ Ռուսաստանում, Իրանում և վերջինը՝ 2024 թվականին Թուրքիայում։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Թուրքիայում այս ձևաչափով հանդիպմանը Մոսկվան, Անկարան ու Թեհրանը Երևանին ու Բաքվին կոչ էին արել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այդ հարթակում ավարտել: Երևանը, սակայն, նպատակահարմար չէր գտել այդ առաջարկը:

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին «Փաշինյանն ուզուրպացրել է դատական իշխանությունը». Սուրեն Սուրենյանց Ի՞նչ է եղել Դուբլինում, որ սենց իրավիճակի ականատես եղանք, խնդիրնե՞ր են եղել, ճնշո՞ւմ է եղել․ Նարեկ Կարապետյան Կա՛մ ինձ հեռացրեք, կա՛մ ես ձեզ հեռացնելու եմ․ Փաշինյանը հոխորտում է ԱՄՆ-ում մեղադրել են Իրանին․ ինչ են հայտարարել այս անգամ Նպատակ կա Սամսունը դարձնել «Թուրքիայի Վենետիկը» Շորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին են Փյունիկ–Նոա սուպերդիմակայություն քառորդ եզրափակիչում. հայտնի են Հայաստանի գավաթի զույգերը Россия и Китай могут приступить к совместной разработке и производству вооружений  Եվրահանձնաժողովը կոչ է արել Կիևին 45 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել Բանակում զինվոր է մահացել․ ՊՆ-ն մանրամասնում է Բուլդոզերովա ուզում լինի, սամալյոտովա ուզում լինի․․․ Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու Բանակում զոհ ունենք․ hraparak.am Փաշինյանի շանտաժները չեն անցնելու, Ալիևի թելադրանքով Հայաստանում սահմանադրություն չի փոխվելու․ Աննա Գրիգորյան Ես իմ միսիան համարում եմ ավարտված «Նախ ներսից փորձեք խաղաղվել, այ կոլաբորանտ «խաղաղասերներ»․ Տաթևիկ Հայրապետյան Ամենայն Հայոց կաթողիկոսը պատանիներին հորդորել է Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքում Ունենք 2 ճանապարհ․ Ճակատագրական որոշումներ պետք է կայացնենք Փաշինյանը սահմանադրական «պուտչ» է նախապատրաստում. Սուրենյանց Հլը սրանց խելքին աշեցեք, արա, գնացել են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ են խաղաղություն հաստատում Փաշինյանը սպառնում է ընդդիմությանը Գետեր կան, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք. դրանք ընդհանուր գետեր են. Փաշինյան Մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է. Վախենամ նենց ճշմարտություն իմանաք, էլ չուզեք խոսեք. Միրզոյանը՝ ընդդիմադիր պատգամավորին Երեք պատերազմ բերած Փաշինյանն ինչ է ասել Դшնակահարված քաղաքացին տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն․ նրան մարմնական վնшսվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am