Միհրան Հակոբյանի վրա բորենիաբար հարձակման միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է․ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն իր աջակցությունն է հայտնել հանրային գործիչ Միհրան Հակոբյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.

«Միհրան Հակոբյանի վրա բորենիաբար հարձակման միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է՝ իր պարագլխի գլխավորությամբ։

Հայաստանում հաստատված իրավական ամենաթողության հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լիներ փողոցներում ընդդիմախոսների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարների շարքը։ Ընդհանրապես, հաստատված ռեժիմը սրընթաց գահավիժում է դեպի ամբողջական բռնապետություն, որի համար ռեժիմի պարագլուխը շատ թանկ է վճարելու։

Այսօրվա արևմտյան համերաշխությունը ռեժիմի բորենիություններին «երկսայրանի սրի» տրամաբանությամբ մի գիշերվա ընթացքում թեքվելու է հենց ռեժիմի ու դրա պարագլխի դեմ։ Մուամմար Քադդաֆին էլ տասնամյակներ շարունակ ուներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և անգամ ԱՄՆ կառավարությունների թողտվությունը Լիբիայում ամեն տեսակի այլանդակություններ անելու, բայց մի օր անգամ այդ քարտ բլանշն ավարտվեց։ Ի դեպ, այսօր Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսիական դատարանի կողմից դատապարտվել է հենց Մուամմար Քադդաֆիի հետ ունեցած կոռուպցիոն կապերի մեղադրանքով։

Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի պարագայում ևս արևմտյան քաղաքական կուրության պաշարը մի օր սպառվելու է, և այս օրերին մեր երկրում տեղի ունեցողի բոլոր մեղավորները կանչվելու են պատասխանատվության։

Իմ զորակցությունն եմ հայտնում Միհրան Հակոբյանին։ Վստահ եմ, որ հարձակումը բորենիաբար՝ թիկունքից, հանկարծակի և մի քանի հոգով չլիներ, այսօր ավելի մեծ վնասվածքներով կլինեին տվյալ հանցագործությունն իրականացնողները։

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան,
«Արմավիր» ՔԿՀ, 08.12.2025թ.»։

դիտվել է 313 անգամ
Լրահոս
Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ Շարմազանով Բացահայտե՛ք՝ իրականում ինչ ներարկում են բանտում արել Արսեն Գևորգյանին․․․ (video) Վենսը դիտարկում է Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ անձնական բանակցությունների հնարավորությունը Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. ՀԿԿ Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան. Մայր Աթոռ #ՈՒՂԻՂ․ Էրդողանը Նիկոլին ասել է՝ «կապիկություն» կանես, մինչև հարցը լուծենք․ Կարինե Նալչաջյան (video) Կռիվ ԱԺ-ում Արման Եղոյանի և Լիլիթ Գալստյանի միջև․ «Մի՛ ընդհատեք ինձ․․․» (video) Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին. factor.am Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս վեց ամսով Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA «Տարոն Չախոյանի խայտառակ ու սադրիչ հայտարարությունը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին» (video) Խայտառակություն․ «Շտապօգնությունը» ՔԿՀ մտնելու խնդիր է ունեցել, չի կարողացել մոտենալ․ լիազոր դեսպան (video) Իշխանազավթ Նիկոլի համար կալանավայրը դարձել է մահապատժի վայր․ Աննա Մկրտչյան (video) ՔՊ-ականի արձագանքը՝ նախկին ԱԽՔ՝ Արմեն Գրիգորյանի՝ Փաշինյանին քննադատելու մասին (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ռազմական ոստիկանությունը լրագրողին տանից գողացել է և իր կամքին հակառակ բաներ ստիպել (video) ԵԱՏՄ-ն կայուն է՝ անկախ Հայաստանի անդամակցության որոշումից. Վալենտինա Մատվիենկո Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից․ Մատվիենկո Գազամատակարարման վթարային դադարեցում Վթարային ջրանջատում է Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. ԶՊՄԿ-ն միացել է արյան դոնորության նախաձեռնությանը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա #ՈՒՂԻՂ․ Կործանարար հանդիպում․ ի՞նչ կտա Փաշինյանն Ալիևին Դուբլինում․ Նարինե Դիլբարյան (video) ՀՀ վարչապետի տեսանյութերը լայն արձագանք են գտել Թուրքիայում Փաշինյանն Արտակ Մանգասարյանին ազատել է պաշտոնից Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am