Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի հոկտեմբերի 26-ին Միածնաէջ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանի: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքները բերեց քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով` նրանց փոխանցելով իր հայրական պատգամն ու օրհնությունը։
Նորին Սրբությունը, անդրադառնալով քահանայական կոչմանը և տերունապատվեր առաքելությանը՝ պատգամեց նորաօծներին հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել իրենց ծառայության վայրերում հայորդիների հոգիներում զորացնելու հավատը, հույսն ու սերը և առաջնորդելու միաբանությամբ կարևոր նպաստ բերելու Առաքելական Մայր Եկեղեցու պայծառությանը և Հայրենիքի բարօրությանն ու առաջընթացին։
Հայոց Հովվապետը քահանաներին հորդորեց Եկեղեցու առջև ծառացած ներկայիս մարտահրավերների ու դժվարությունների հանդիման աննկուն մնալ, խոհեմությամբ և քաջաբար հաղթահարել դրանք` անձնվիրաբար իրենց ծառայությունը բերելով իրենց ապագա համայնքներում։
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանաներին և նրանց ընծայեց ձեռաց խաչեր և Սուրբ Հաղորդության մասնատուփեր:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը