ԱԱԾ աշխատակիցները հանդիպել են Ռուբեն քահանային, ով Փաշինյանի մասնակցությամբ պատարագ պետք է մատուցի

Այսօր առավոտյան տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի պատրաստվում է պատարագի մասնակցել Շիրակի մարզում: Ըստ շրջանառվող լուրերի` Շիրակի մարզի հոգևորականների շրջանում փնտրել են այն քահանային, որը պատարագ կմատուցի և կզեղչի Վեհափառ Հայրապետի անունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռուբեն քահանա Գասպարյանն է:

24News-ը կապ հաստատեց քահանայի հետ, հասկանալու արդյոք այդ խոսակցությունները ճի՞շտ են և ինքը պատրաստվո՞ւմ է արդյոք ընդունել Նիկոլ Փաշինյանին:

«Բացառվում է, ես 25 տարի տվել եմ Վեհափառի անունը և պիտի տամ, քանի գործող Հայրապետ է, ինչպես նաև Սրբազանի անունը (խմբ. – Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի)»,-նշեց նա:

Ճշտող հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը գնալո՞ւ է Սուրբ Հակոբ եկեղեցի, նա ասաց, որ չգիտի, ապա ավելացրեց` պիտի գա, անշուշտ, թե որ եկեղեցի, դա դեռ պարզ չէ:

«Մարդն ազատ է, որ եկեղեցի կուզի, կգնա, բոլոր եկեղեցիներում էլ պատարագ մատուցվում է: Կիրակի օր է, կգա՞, խնդրեմ, բայց առանց նախապայմանների: Ես 25 տարի տվել եմ անունը Վեհափառ Հոր և Սրբազանի ու էլի պիտի տամ: Ես չեմ կարող քահանայական կանոնից դուրս գալ»,-նշեց նա:

Կարծիք հայտնելով, որ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը որտեղ գնացել է, պատարագիչ հոգևորականը զեղչել է Վեհափառի անունը, նա ընդգծեց, որ դա իրենց գործն է:

«Մարդն ազատ կամքով է ստեղծված, ըստ իրենց գիտության, հասկացողության: Իմ Աստվածգիտությունը թույլ չի տա Հայրապետի անունը չտալ պատարագի ժամանակ»,-նշեց նա:

24News-ի տեղեկություններով, այսօր Տեր Ռուբենին են հանդիպել ԱԱԾ ներկայացուցիչներ: Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ հանդիպում է եղել և ինչ նպատակով:

«Շատ նորմալ զրուցել ենք, հասկացել ենք իրար: Մարդիկ չգիտեն, չեն հասկանում էդ կարգ ու կանոնները: Հոգևոր հայրերս նրա համար ենք, որ բացատրենք այդ ամենը, թե ինչ բան է Եկեղեցին, ինչ բան է քահանան, ինչ բան է Սրբազանը, ինչ բան է Վեհափառը: Հիմա կարող է եկել էին խոստովանության, ես ինչ է, պետք է սաղ ասե՞մ ձեզ: Քահանա հայրերը խոստովանություն են ընդունում»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք հաճա՞խ են իրեն ԱԱԾ ներկայացուցիչներ այցելում պատարագներից առաջ, ասաց. «Հա, ինչի՞ չէ, եղել ա: Մեր մեծարգո վարչապետը երբ եկավ հուղարկավորության մեր եկեղեցի, 2 կամ 1 տարի առաջ էր, ԱԱԾ ներկայացուցիչները եկան, նայեցին: Դե, ապահովում են անվտանգությունը, էս մարդիկ իրենց ծառայությունն են անում, անվտանգություն են ապահովում»,- նշեց Ռուբեն քահանա Գասպարյանը:

Հասմիկ Սարգսյան

 

դիտվել է 950 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ովքեր են եկել Փաշինյանի «շրջիկ պատարագին» (լուսանկարներ)․ Հրապարակ Հայտնի է՝ ուր են տարել չարենցավանցի երիտասարդներին Կա մի քրեական հոդված, որը հորինվել ա հատուկ քաղաքական նպատակներով Ռուսաստանը տարբեր ուղղություններից հարձակվել է Ուկրաինայի վրա 201 գրոհային անօդաչու թռչող սարքերով Որքան մարդ էր գնացել Փաշինյանի համար մատուցված «պատարագին» Սբ. Շողակաթ վանքի բոլոր ծառայողներով և աշխատողներով մեր սերն ու խոնարհումն ենք բերում առ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը․ Արիս աբեղա Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը Այս ընտրություններով կամ ժողովուրդն իր ապագան տնօրինելու իրավունքը վերցնելու է իր ձեռքը, կամ այն տնօրինելու է Թուրքիան և Ադրբեջանը․ Լևոն Քոչարյան Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik Նարեկի սրտի վիճակը կարգավորվել է․ փաստաբան 16.7 մլրդ դրամ պարգևավճար՝ նախագահի, ԱԺ-ի և վարչապետի աշխատակազմերի համար․ «Մեր ձևով»-ի խոսնակ ԵՄ-ն նիստ է հրավիրել Գրենլանդիայի հարցով մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հայտարարությունից հետո Անիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անում Ես չեմ դադարի պայքարել, մինչև մյուս հայ գերիները ազատ չարձակվեն. Ֆրենկ Փալոն 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ Չարը մտել է մեր մեջ` մեզ բաժանելու ծիսակատարության արարողության գործիքով, որը հաշտության մասին է․ Հայր Ռուբեն Լարսը փակ է բեռնատարների համար Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել. Աշոտյան Նարեկին շտապ տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն. Զոհրաբյան Ադրբեջանական բենզինի խմբաքանակ մուտք գործեց Հայաստան, նոր պարզվեց՝ հնարավոր էր իջեցնել վառելիքի գինը Դեմոկրատները՝ եվրոպական երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am