Վրաստանը BBC-ին պատասխանատվության ենթարկելու համար կդիմի տարբեր կառույցների. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ցուցարարների դեմ քիմիական նյութեր օգտագործելու վերաբերյալ BBC-ի հոդվածից հետո մեկնարկած հետաքննությանը զուգահեռ Թբիլիսին պլանավորում է դիմել Մեծ Բրիտանիայի հաղորդակցության կարգավորման հանձնաժողովին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միջազգային արդարադատությանը։
Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ Վարչապետի խոսքով՝ կարևոր է, որ BBC-ի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությունն անպատասխան չմնա։
«Մեզ համար հիմնարար նշանակություն ունի, որ BBC-ի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությունն անպատասխան չմնա։ Հետևաբար, հետաքննությանը զուգահեռ մենք պլանավորում ենք դիմել ինչպես Մեծ Բրիտանիայի հաղորդակցության կարգավորման հանձնաժողովին, այնպես էլ անհրաժեշտության դեպքում՝ միջազգային արդարադատությանը, որպեսզի BBC-ն կարողանա պատշաճ կերպով արձագանքել և հերքել հատուկ ծառայությունների ձեռագրով տարածվող կեղծ տեղեկատվությունը», – ասել է Վրաստանի վարչապետը։
