Փաշինյանի զոհն է, թող 2026-ի ՔՊ ընտրությանը մասնակցի․ Տեր Վրթանեսը՝ կարգալույծ Արամայիս Թախմազյանին

Մայր Աթոռից այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հայտնեցին, որ դեկտեմբերի 2-ին կարգալույծ է հռչակվել Արագածոտնի թեմի Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանը, որը հետ այսու կկոչվի՝ Արամայիս Թախմազյան։

Երբ Մայր Աթոռը կարգալույծ է հռչակում որևէ հոգևորականի, այսինքն՝ էլ ոչ մի հնարավորություն չունի պահելու։ 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Այսօր թեմում մենք քահանաների սղություն ունենք, մեծ պակաս ունենք, բայց Արամայիս Թախմազյանն անուղղելի էր։ Ինքը ոչ միայն Վեհափառ Հայրապետի, առաջնորդի անունը չէր տվել, այլև այդպես էլ շարունակել էր։ Քանի որ շարունակական եղավ, այլևս անհնար էր իրեն պահել, եթե քահանան ինքնագլուխ նման պատարագ կարող է անել, ապա նման հակաեկեղեցական քահանա հնարավոր չէ ունենալ եկեղեցում։ Ցավոք սրտի, բոլոր միջոցներն անօգուտ եղան իրեն դեպի Մայր եկեղեցի վերադարձնելու։ Թող գնա, 2026 թվականի ՔՊ-ի ընտրություններին իր մասնակցությունը բերի»,-ասաց Տեր Վրթանեսը։

Նա ասաց, որ այս ընթացքում գնացել են Թալին, ժամերգություն են արել, սակայն նախկին հոգևորականը չի էլ մասնակցել։

«Այսինքն՝ ինքն իրեն արդեն Թեմից դուրս էր դրել։ Մայր Աթոռի այսօրվա հայտարարությունն արդեն իսկ տեղի ունեցած իրողության փաստագրումն էր։ Ինքը Նիկոլ Փաշինյանի հերթական զոհերից է։ Սիրված, հարգված քահանա էր, ընկավ այս հակաեկեղեցական շարժման թակարդը և արդյունքում կորցրեց ժողովրդի սերն ու հարգանքը, ինչպես նաև իր հոգևոր եղբայրների։ Ինքը Ստեփան Ասատրյանի նման սուտ, զրպարտիչ տեղեկություններով, անպատասխանատու հայտարարություններով, անլուրջ կեցվածքով այլևս եկեղեցու ներսում չէր կարող լինել։ Իր ներկայությունը խոցելի էր դարձնում եկեղեցին։ Բարեպաշտ ժողովուրդը, հոգևոր դասը պահանջում էին, որ նման ուխտադրուժ կեցվածք ունեցողները եկեղեցում տեղ չգտնեն։ Ցավալի վիճակ է, սրտանց ցավում եմ։ Նույնիսկ առաջին կուրսի ճեմարանականը երբ դուրս է մնում, մենք նեղվում ենք դրա համար»,-ասաց Տեր Վրթանեսը։

Նրա խոսքով, մինչև հակաեկեղեցական արշավը Թեմում սիրով ծառայել են նախկին հոգևորականի հետ, կոնֆլիկտեր չեն ունեցել մինչև այն պահը, երբ Ստեփան Ասատրյանը հակաեկեղեցական կեցվածք ցուցաբերեց։

«Ինքը շատ արագ, մի քանի օրվա մեջ ընկավ այդ ցանցը։ Պատկերացրեք՝ Թալինի շրջանում գործող 10 եկեղեցիներից 8-ը ինքն էր սպասարկում, 2-ը՝ Տեր Հայկը։ Այսինքն՝ նույնիսկ ավելի արտոնյալ էր, այդ տարածաշրջանը բավականին մեծ է։ Հետո շատ անակնկալ տեսնում ենք սա։ Ցավալի է, որ երկար տարիներ եկեղեցում ծառայող մարդիկ կարող են մի օր ուրանալ իրենց հավատքը, Եկեղեցին, դուրս գան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Վեհափառ Հայրապետի, Եկեղեցու նվիրապետության դեմ»,-ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Հասմիկ Սարգսյան

դիտվել է 365 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am