Նոր կրճատումներ.Կարեն Կարապետյանի ու Լեւոն Մկրտչյանի հույսը աշակերտների 3700 դրամ թոշակն է

Հետեւելով վարչապետ Կարեն Կարապետյանի ու Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի քայլերին՝ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի զարգացման միակ խոչընդոտը կրթության եւ գիտության ոլորտն է, ավելի ճիշտ դրա ֆինանսավորումը եւ արդեն տեւական ժամանակ է Կառավարությունը թուրն առել ու ընկել է կրթության ոլորտի վրա, աջ ու ձախ գլխատում է  ու կրճատում ոլորտի հատկացումները՝ դպրոցի պահակներից սկսած վերջացրած ուսուցիչների  ու դասախոսներիի չնչին աշխատավարձերով: Օրերս հայտնի դարձավ, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, թե  հունվարից հետո նրանց աշխատավարձը 5 հազար դրամով կրճատվելու է: Սա կլինի կառավարության ամանորյա նվերը մանկավարժներին:Ուսուցիչների աշխատավարձի կրճատման մասին կառավարական որոշում չկա, ուղղակի պակասեցվելու է դպրոցների ֆինանսավորումը: Ավելի վաղ էլ մի շարք մարզերի դպրոցական կոլեկտիվներից մամուլին ահազանգեցին, որ կրճատվել է դասղեկներին հատկացվող սիմվոլիկ գումարը, օրինակի համար 20 հազար դրամի փոխարեն այժեմ 5-6 հազար են վճարում, իսկ առավել բարեսիրտ տնօրենները կիսով չափ են կրճատել: Իհարկե, կրթության նախարարությունից այս առթիվ մի անհիմն բացատրություն տվեցին, թե կառավարության այն որոշումը, որով կանոնակարգվում էր լրացուցիչ աշխատանք կատարողների, այդ թվում դասղեկների աշխատավարձերը, 2016 թվականից ուժը կորցրած են ճանաչել, եւ ըստ այդմ՝ հարցը թողնվել է ՊՈԱԿ-ների հայեցողությանը, տվյալ դեպքում՝ դպրոցների տնօրինությանը, սակայն փաստն այն է, որ կրճատումները սկսվել են մոտ մեկ տարի հետ: Դժվար չէ հասկանալ, որ Կառավարությունը վերջին մեկ տարում սկզբունք է որդեգրել եւ բոլոր տնտեսումները թերեւս կատարում է կրթության եւ գիտության հաշվին: Սակայն պարզվում է ամանորյա նվերներն այսքանով չեն սահմանափակվում: Կառավարությունը հիմա էլ որոշել է   ֆիզմաթ թեքումով ավագ դպրոցների գերազանց եւ օլիմպիական առաջադիմությամբ աշակերտների  թոշակը կրճատել, այսինքն նրանց զրկել 3700-3900 դրամներից, նրանց թիվը ընդ որում խիստ սահմանափակ է, ընդհանուր թվով մոտ հարյուր երեխա: ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանը եւս զայրացած ու զարմացած է կառավարության այս ամանորյա <<նվերից>>.<<Մենք  պարբերաբար քննարկում ենք գիտության եւ կրթության հայեցակարգեր, լսում ենք, որ մեր ապագան կրթված սերունդն է, այն Հայաստանն է, որը բարձր տեխնոլոգիաներով է առաջնորդվում եւ կարող է մրցակից լինել պետություններին ոչ թե օգտակար հանածոներով, որոնք գոյություն չունեն, այլ իր մարդկային պոտենցիալով: Բայց ցավալին մնում է այն իրականությունը, որ չգիտես ինչու միշտ տնտեսում են կրթության ու գիտության ոլորտի առանց այն էլ քիչ հատկացվող գումարները: Սա մտահոգիչ ահազանգ է, որ աշակերտներին զրկել են այդ գումարներից:  Ընդ որում այդ գումարները տրվում են հաշվված մարդկանց, դպրոցներում մոտ 100 աշակերտի, դա ինքնին մեծ գումար չէ, բայց բարձր դասարանի աշակերտների համար լրացուցիչ խթան է, վերաբերմունք: Միշտ կարելի է հասկանալ, թե ինչու է պետությունը քիչ վճարում, ինչու բյուջեի խնայողությունները միշտ չեն բավարարում:Բայց երբ ընդհանրապես կտրում ես երեխաների գումարը, թոշակը, ուսոցիչների, դասախոսների աշխատավարձեր են կրճատվում եւ տպավորություն է ստեղծվում, թե կրթության ոլորտը պետք է զարգանա մերկ խանդավառության վրա,որը բացարձակ անհնար է: Չֆինանսավորել որեւէ ոլորտ եւ ակնկալիք ունենալ, որ այն առաջընթաց կունենա, պարզապես ծիծաղելի է: Կառավարության այս՝ ամեն տեղից հավաքելու մոլուցքը եւ հավաքել ամենախոցելի խավից, ուղղակի ապշեցնում է>> : Անի Սահակյան

դիտվել է 8 անգամ
Լրահոս
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է Իրանը ենթարկվում է քարոզչական հարձակման` թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից. Վարդան Ոսկանյան Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորների բիրտ գործողություններից տուժած մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, բերման ենթարկված մյուս անձանց ազատ են արձակել Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից» Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է BBC. Ի՞նչ է սպասվում Իրանին նախագահ Ռաիսիի մահից հետո Ես պատրաստ եմ մանդատս վայր դնել, բայց Ալեն Սիմոնյանն էլ իր մանդատը պետք է վայր դնի. Արծվիկ Մինասյան Վթար` Տափերական գյուղի մոտակայքում. Կա 3 վիրավոր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Ռայիսիի ուղղաթիռը ազդանշաններ չի տվել․ թուրք նախարար «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ Երևանի կապույտ մզկիթում կլինի հոգեհանգստի արարողություն Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել. Hetq.am Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am