Ի՞նչ բացահայտեց փաստաթղթերի հրապարակումը. Տիգրան Դումիկյան

«ՀՀ կառավարության կողմից հրապարակված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ադրբեջանա-ղարաբաղյան բանակցությունների ընթացքում քննարկված փաստաթղթերի անգամ ոչ ամբողջական փաթեթը հնարավորություն տվեց հասկանալու, որ 2019թ.-ի հունիսին հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ստացված առաջարկները Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փաստացի գաղտնի է պահել հանրությունից։

Թե որն է եղել Փաշինյանի իշխանության՝ այդ փաստաթղթերի ընտրողաբար հրապարակելու պատճառը, քննարկման այլ հարց է, բայց միայն վերջին փաստաթղթի շուրջ գործընթացի քննարկումը ցույց է տալիս, որ 2019թ.-ին Հայաստանի իշխանությունը դե ֆակտո հրաժարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տասնամյակների ժառանգությունից՝ առաջ քաշելով սեփական մոտեցումը։ Սա հանցավոր անփութությո՞ւն էր, անխոհեմությո՞ւն, անգրագիտությո՞ւն, առավելապաշտությո՞ւն, թե՞ երկրի առջև ծառացած գերզգայուն խնդիրների նկատմամբ պատասխանատվության լիակատար բացակայություն։

Փաստորեն, պոստ ֆակտում կարող ենք արձանագրել, որ բարձր հավանականությամբ հենց այս իրավիճակն է «կանաչ լույս» վառել Ադրբեջանի համար իր ռազմական նկրտումները միջազգային գործընկերներին ներկայացնելու՝ որպես հարկադրված քայլ։ Մինչդեռ երկար տարիներ ԵԱՀԿ Մինսկի խումբը հենց իր միջնորդությամբ էր կանխում նման սրացումների՝ լայնածավալ պատերազմի վերածումը՝ զսպելով պաշտոնական Բաքվի առավելապաշտական ակնկալիքները։

Այս զարգացումներն այսօր ևս շարունակում են լուրջ մտահոգություններ առաջացնել։ Չի կարելի բացառել, որ գործող իշխանությունը խաղաղության օրակարգի շուրջ ընթացիկ բանակցությունների ընթացքում կրկին կարող է հանրությունից թաքցնել որոշ առաջարկներ կամ պայմանավորվածություններ, որոնց բացահայտումն ապագայում այլևս ոչինչ չի փոխի Հայաստանի համար անդառնալի կորուստների համապատկերին։

Ուստի՝ պետական անվտանգության վերականգնման համար կենսական անհրաժեշտություն է, որ առաջիկա համապետական ընտրություններում ժողովուրդն իր վճռորոշ քվեով կանխի պետականությանը սպառնացող վտանգավոր զարգացումները»։

Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան

դիտվել է 495 անգամ
Լրահոս
Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am