Կավելաշվիլի․ Վրաստանը մինչև 2030 թվականը պատրաստ կլինի անդամակցելու ԵՄ-ին

Վրաստանը պատրաստ կլինի մինչև 2030 թվականն անդամակցելու ԵՄ-ին, սակայն ամեն ինչ կախված է այն բանից` արդյոք Բրյուսելը կփոխի իր դիրքորոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Deutsche Welle մեդիախմբին տված հարցազրույցում:

«Մինչև 2030 թվականը Վրաստանը պատրաստ կլինի Եվրամիությանն անդամակցելուն, սակայն այսօր մենք չգիտենք, թե ԵՄ-ն կփոխի արդյոք իր հայացքները: Նրանք առաջնորդվում են երկակի չափանիշներով: Գլխավորը երկխոսությունն է, սակայն նրանք չեն մասնակցում մեզ հետ երկխոսությանը: Երբեմն ճանաչում են կառավարությանը, երբեմն՝ ոչ: Դա անհեթեթություն է», – ասել է Կավելաշվիլին:

2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, և երկրի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսեցին վատթարանալ: ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Վրաստանի իշխանություններին հրաժարվել այդ օրենքից, սակայն կառավարող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները պնդել են, որ օրենքի նպատակը Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական հոսքերի թափանցիկության ապահովումն է, որոնցից որոշները փորձել են հեղափոխություն կազմակերպել երկրում:

2024 թվականի հոկտեմբերի 26-ին «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 53,93%-ը և ստանալով օրենսդիր մարմնի 150 մանդատներից 89-ը: 2024 թվականի նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»-ը որոշում է կայացրել մինչև 2028 թվականը դադարեցնել Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները ԵՄ-ի հետ և հրաժարվել Եվրամիության կողմից բոլոր բյուջետային դրամաշնորհներից:

 

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Արշակ Սրբազանին կալանավորեց, որ կարողանա կազմաքանդել Մայր Տաճարը․ Երվանդ Բոզոյան (video) «Նկատել ենք, որ գոռգոռար, բայց նման բան չէինք սպասի». մանրամասներ՝ Գյումրիում ծնողների սպանությունից Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար Գժանոց է դառել․ ինչու՞ է բորբոքվել Խաչատուր Սուքիասյանը (video) Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն․ Աշոտյան Ինքնակամ կառույցի քանդման համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդագիր՝ Ճամբարակի ղեկավարին Պատարագչի կողմից անունների զեղչումը նշանակում է, որ նա մերժում է Եկեղեցու առաջնորդի իշխանությունը Նիկոլը 80 միլիարդի վնաս է տվել հայ ժողովրդին՝ միայն Արցախի հարցով․ Երվանդ Բոզոյան (video) Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան Նպաստն ինչու՞ եք կրճատում․ ծնելիության լուրջ խնդիր ունենք․ Արմենուհի Կյուրեղյան (video) Խոշոր վթար «Opel»-ների մասնակցությամբ Axios-ը հաղորդում է Մայամիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի աշխատանքային խմբերի հնարավոր հանդիպման մասին TRIPP-ը հանրային ընկալման մեջ մնալու է որպես սուվերենության մաշման հերթական փուլ․ Սուրենյանց Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած քաղաքացին անմեղսունակ է ճանաչվել «Հելոբիթ»-ում 5000 դոլար եմ ներդրել ու կորցրել․ տուժած քաղաքացին մանրամասնում է (video) Ռուբեն Բաբայանը երեկ հայտնվել է խղճուկ վիճակում․ Նարինե Դիլբարյան (video) Մոտավորապես 12 հազար դոլար եմ ներդրել «Հելոբիթ»-ում, պահանջում ենք գումարների վերադարձ․ տուժած (video) Ռուբեն Ռուբինյանը վիրավորեց լրագրողին, հետո ներողություն խնդրեց (video) Որքան գումար կհատկացվի ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար Ո՞վ է Արամուսի մարդասպանը, որ ՔՊ-ականների հետ լուսանկարներ ունի․ Ռուզան Ստեփանյան (video) «Բա հեղաշրջվածն ինչո՞ւ չէր բողոքում, որ իրեն շրջել են․ կարծես թե ինքն էլ դեմ չէր այդ “շրջվելուն”» Չենք սպասելու մինչև կյանքի վերջ պայքարելու ենք․ գումարների վերադարձ պետք է լինի․ ակցիա ՔԿ-ի դիմաց (video) Արթուր Խաչատրյանի հիշեցումից հետո Կոնջոյանը վրդովվեց Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am