Դատավոր Պապոյանն արձանագրել է Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում

Փաստաբան Արմինե Ֆանյանը գրում է․

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանն արձանագրել է Արագածոտնի թեմի քահանա Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում:

Դատարանն արձանագրել է, որ «(…) ներկայացված բողոքը որոշման մեջ նշված պատճառաբանություններով հիմնավոր է, քննիչի միջնորդությամբ բնակարանի անձեռնմխելիությունը սահմանափակելու իրավաչափությունն ու համաչափությունը բավարար չափով պատճառաբանված չէ, ուստի ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ երաշխավորված՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից չի կարող համարվել արդարացված»:

Խուզարկությունը փաստացի կատարված լինելու հիմքով դատական ակտը չի բեկանվել, սակայն արձանագրվել է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է:

Հատուկ վերանայման բողոքը բերել է փաստաբան Մարինա Սիմոնյանը:

Այսպիսով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կազմում պաշտոնավարող միայն պրոֆեսիոնալ և խիզախ դատավորներն են այս տեսակ արդարացի որոշումներ կայացնում, քանի որ արդեն իսկ մի քանի դատավորներից, նույն հիմքով և փաստարկներով բերված հատուկ վերանայման բողոքների մերժումներ ենք ստացել այլ քահանաների մասով (նրանց անունները վարույթ ընդունելու որոշման տակ կարդալը բավարար է, որ հասկանաս՝ արդարադատություն սպասել պետք չէ):

Ի դեպ, բոլոր քահանաների մասով և՛ միջնորդությունն էր նույնը, և՛ կից նյութերը: Հետևությունները թողնում եմ ձեզ»:

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am