Շիրակի թեմի քահանաներին ասել են՝ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին պետք է զեղչեն Վեհափառի անունը, քահանաները, սակայն, հրաժարվել են

Այս կիրակի Նիկոլ Փաշինյանը պատարագի կմասնակցի Շիրակի մարզում։ Այս մասին գրում է Aysor.am-ը:

Նշել էինք, որ թեմի բոլոր քահանաները հրաժարվել են պատարագ մատուցել, միայն, ըստ լուրերի, Տեր Ռուբենն էր համաձայնել։

Իրավիճակը, սակայն, փոխվել է։

Պատարագը մատուցվելու է Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, իսկ այդ օրը պատարագ մատուցելու հերթը Տեր Վարուժան ավագա քահանա Տերտերյանինն է։

Aysor.am-ի փոխանցմամբ՝ Տեր Վարուժանը հայտարարել է, որ բացառվում է, որ կզեղչի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։

«Այս կիրակի իմ հերթապահությունն է, պատարագիչը ես եմ, բայց ես մնալու եմ կանոնի մեջ»,- նշեց Տեր Վարուժանը։

Տեր Ռուբենը, ում մոտեցել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ակտիվիստ Կարեն Պետրոսյանն ու ասել, թե ուզում են, որ պատարագը Տեր Ռուբենը մատուցի ու զեղչի Վեհափառի և Սրբազանի անունները։

«Եկան, ինձ խնդրեցին, որ պատարագը ես անեմ, Կարենն էր, ասաց՝ ես պետք է անեմ, երևի այն մտքով, որ ես պետք է զեղչեմ Վեհափառի ու Սրբազանի անունը, բայց ես դրա իրավունքը չունեմ, դա մեր կանոնից դուրս է»,-պատմեց Տեր Ռուբենը։

Հարցին՝ այսինքն ակնարկել են, որ պարտադիր զեղչե՞ք Վեհափառի անունը՝ Տեր Ռուբենն ասաց, թե ասել են, բայց ինքն ասել է՝ իրավունք չունի այդպես անելու։

«Սխալ ինֆորմացիաներ են ուղղակի տարածում, պետք չէ քահանաների անունների հետ խաղալ»,- հավելեց Տեր Ռուբենը։

դիտվել է 329 անգամ
Լրահոս
Նիկոլը 80 միլիարդի վնաս է տվել հայ ժողովրդին՝ միայն Արցախի հարցով․ Երվանդ Բոզոյան (video) Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան Նպաստն ինչու՞ եք կրճատում․ ծնելիության լուրջ խնդիր ունենք․ Արմենուհի Կյուրեղյան (video) Խոշոր վթար «Opel»-ների մասնակցությամբ TRIPP-ը հանրային ընկալման մեջ մնալու է որպես սուվերենության մաշման հերթական փուլ․ Սուրենյանց Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած քաղաքացին անմեղսունակ է ճանաչվել «Հելոբիթ»-ում 5000 դոլար եմ ներդրել ու կորցրել․ տուժած քաղաքացին մանրամասնում է (video) Ռուբեն Բաբայանը երեկ հայտնվել է խղճուկ վիճակում․ Նարինե Դիլբարյան (video) Մոտավորապես 12 հազար դոլար եմ ներդրել «Հելոբիթ»-ում, պահանջում ենք գումարների վերադարձ․ տուժած (video) Ռուբեն Ռուբինյանը վիրավորեց լրագրողին, հետո ներողություն խնդրեց (video) Որքան գումար կհատկացվի ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար Ո՞վ է Արամուսի մարդասպանը, որ ՔՊ-ականների հետ լուսանկարներ ունի․ Ռուզան Ստեփանյան (video) «Բա հեղաշրջվածն ինչո՞ւ չէր բողոքում, որ իրեն շրջել են․ կարծես թե ինքն էլ դեմ չէր այդ “շրջվելուն”» Չենք սպասելու մինչև կյանքի վերջ պայքարելու ենք․ գումարների վերադարձ պետք է լինի․ ակցիա ՔԿ-ի դիմաց (video) Արթուր Խաչատրյանի հիշեցումից հետո Կոնջոյանը վրդովվեց Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ #ՈՒՂԻՂ. Սպասե՛ք. քահանաները մեծ անակնկալ ունեն Նիկոլի համար. Նարինե Դիլբարյան (video) Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի՝ չունես պատմական հիշողություն՝ չունես ոչ ներկա, ոչ էլ ապագա Դատարանը հստակ նշել է, որ այլևս Սամվել Կարապետյանի քրվարույթի ձգձգումը խնդրահարույց է․ փաստաբան Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Hyundai Elysion»-ը գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր Անձամբ Նիկոլի հանձնարարականը ի կատար է ածել հայտնի քրեաօլիգարխիկ համակարգերից մեկը. Միհրան Հակոբյան Սյունիքի համար վարկ եք վերցնում, ժողովրդի հաշվին տոկոսնե՞րն եք տալու․ Աննա Գրիգորյան (video) Գյումրիում 37–ամյա որդին սպшնել է հորն ու մորը. կադրեր՝ դեպքի վայրից (video) «Ձախողել եք, կա՞ 1 մարդ, որ պատասխան է տալու այս համակարգի ձախողման համար»․ Աննա Գրիգորյան (video) «Եկել եք, հեքիաթներ եք պատմում». «Որ 8 միլիարդի զենք եք առել, ճանապարհը ինչի հաշվին եք կառուցել» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am