Կա´մ փաստաթուղթը հրապարակեք, կա´մ խոստովանեք, որ ժողովրդի աչքերին Երևանի թոզն եք այսքան ժամանակ փչել. պատգամավորը` Փաշինյանի հրապարակումների մասին


 ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.

«Դե ինչ, փիղը երկնեց և մուկ ծնեց․․․․ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը»։ Հրապարակած փաստաթղթերը թույլ են տալիս մի քանի եզրակացության գալ։ Իհարկե, ավելի խորը վերլուծությունը և այլ աղբյուրների հետ համեմատությունը լրացուցիչ բացահայտումների կարող է բերել, բայց հիմա առաջնորդվենք «առաջին մոտարկմամբ»։

1. Փակ աչքերով ընտրեք կարգավորման ցանկացած տարբերակ (փաստաթուղթ), որը Փաշինյանը հրապարակել է։ Ցանկացած կարգավորումը շատ ավելի հայանպաստ կլիներ, քան այն ինչի առաջ մեզ կանգնեցրեց Փաշինյանը․․․

2. Նույնիսկ այն ինչ հրապարակվել է ապացուցում է, որ Փաշինյանի պնդումները, թե Արցախի կարգավորումը միջազգային հանրությունը դիտարկում էր բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կեղծ են։ Ծանոթացեք 2006-2019 թթ․ ներկայացված առաջարկներին։ 2011 թվականին Կազանում ամբողջական փաստաթուղթ էր ներկայացվել։ Ադրբեջանի կողմից Կազանի տապալումից հետո Արցախի ժողովրդի ազատ և ոչնչով չսահմանափակված ինքնորոշման իրավունքն առկա է «Լավրովի պլանի» բոլոր աշխատանքային փաստաթղթերում։ Հրապարակած փաստաթղթերը հերքում են Փաշինյանի այլ պնդումներ նույնպես, օրինակ՝ միջանկյալ կարգավիճակի առաջարկի զեղչման վերաբերյալ իր հայտարարությունները։

3. Փաթեթը թերի է։ Կարող եմ ներկայացնել 90-ականներին ներկայացված ևս մի քանի առաջարկ` Ժելեզնովոդսկից սկսած մինչև ռուս-ֆիննական համանախագահության կողմից 97-ի ապրիլին ներկայացված համապարփակ առաջարկությունը։ Եթե ավելի խորն ուսումնասիրելու ցանկություն լինի, կարող եմ տրամադրել նաև դեռևս 1988-ին ներկայացված Սախարով-Ստարովոյտովայի կարգավորման առաջարկը։

4. ՄԱԿ ԱԽ բանաձևերի իմաստն ու նպատակը լրիվ այլ են, քան ներկայացնում էր պոստ-պատերազմյան Փաշինյանը։ ՄԱԿ-ն այդ բանաձևերով չի ամրագրել, որ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ ՄԱԿ ԱԽ առնվազն 874 (1993) և 884 (1993) բանաձևերը կարգավորման ընդհանուր փաթեթի մի մասն են։ Դրանցով ամրագրվում էր կարգավորման այն տարբերակը, որն առաջարկվել էր ԵԱՀԽ կողմից։ Նշեմ, որ ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի իննյակը փաթեթային կարգավորման առաջարկ էր ներկայացրել, որը ներառում էր թե՛ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշումը Մինսկի խորհրդաժողովի ժամանակ, թե՛ պատերազմի հետևանքների վերացումը, ներառյալ Արցախի հարակից շրջաններից Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի, իսկ Մարտակերտի շրջանից ադրբեջանական ուժերի դուրսբերումը։ Ի դեպ նշեմ, որ ՄԱԿ ԱԽ բանաձև ենթադրվում էր նաև «Լավրովի պլանով», որոնց տարբեր աշխատանքային տարբերակներ կողմերին ներկայացվել էր 2014-2019 թվականներին։

5. Կազիմիրովի գրքից կարգավորման առաջարկների արտատպումն ուղղակի ծաղր են։ Ով որ Արցախյան բանակցություններով հետաքրքրված էր, այդ առաջարկների հետ վաղուց էր ծանոթ։ Ի դեպ, աչքեր ունեցողը կտեսնի, որ Փաշինյանը հրապարակավ թհուր էր ներկայացրել «ընդհանուր պետության» ամբողջ տրամաբանությունը։

6. Կասկածում եմ, որ իշխանությունները խղճի խայթ են զգացել, կամ գիտակցել են, որ սուտն էլ չափ ու սահման պետք է ունենա, բայց Փաշինյանը չի հրապարակել 1999 թվականի ԵԱՀԿ Ստամբուլի հռչակագիրը և կրկին պնդել, թե ազգային փոքրամասնությունների իրավունքները ճանաչելով Հայաստանի իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Երևի այդ հռչակագրի մասին ուղղակի մոռացել են։ Ամեն դեպքում, վնաս չի տա, եթե ևս մեկ անգամ էլ պնդեմ, որ Ստամբուլում Հայաստանն Արցախն Ադրբեջանի մաս չի ճանաչել։

7. Քի Վեսթ․․․․ Որևէ փաստաթուղթ հրապարակված չէ։ Փաստաթղթի փոխարեն Փաշինյանը ներկայացրել է իր ընտանեկան թերթում տպված ինչ որ բառակույտ, որն, ըստ նրա, իրեն փոխանցել էին 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից։ Հետաքրքիր է, եթե փաստաթուղթը չունեն, ինչպե՞ս էին դրա բովանդակության մասին դատողություններ անում։ Եթե դատողություններ էին անում, ուրեմն ունեն կամ կարդացել են։ Եթե 2018-ին այդ փաստաթուղթը ԱԳՆ-ից «անհետացել էր», ինչու ամերիկացիներից, ռուսներից ու ֆրանսիացիներից (ում հետ «առանձնաշնորհյալ» հարաբերություններ ունենք) մի օրինակ չէին խնդրել։ Համարյա 8 տարի է իշխանություն են։ Եթե Թրամփն իր WhatsApp-ի համարը Փաշինյանին տվել էր, մի քանի էջն ի՞նչ է, որ քսերոքս չաներ ու չտար։ Պարոնայք, կամ փաստաթուղթը հրապարակեք, կամ խոստովանեք, որ ժողովրդի աչքերին Երևանի թոզն եք այսքան ժամանակ փչել։

Հ․Գ․ Իսկ եթե ուզում եք շատ փաստաթղթերի հետ ծանոթանալ, կարդացեք իմ հեղինակած «Արցախյան բանակցություններ» երկհատորյակը»։ 

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am