ՀՖՖ նախագահը պարտվել է Արթուր Սողոմոնյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022թ․-ին «Փյունիկի» այն ժամանակվա սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հարցազրույցում քննադատել էր ՀՖՖ ղեկավարությանը՝ մասնավորապես ընդգծելով մարզադաշտերի վարձակալության գների բազմակի աճը, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի անարդյունավետությունը, մարզային ակումբների լքելը առաջնությունից, կարգապահական որոշումների թափանցիկության բացակայությունը, ԲԿՄԱ-ի միջոցով ըստ էության բանակից ազատվելը, հավաքականի օդանավով ոչ ֆուտբոլի անձանց արտերկիր տանելը, ընդհուպ մինչեւ այն, որ ՀՖՖ նախագահը ընտրվել է կեղծումների արդյունքում։

Սրան ի պատասխան՝ ներկայացվում է դատական հայց, որով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թիմը պնդում էր, որ այդ խոսքերն իրականության հետ աղերս չունեն եւ վնասում են կազմակերպության ու Մելիքբեկյանի հեղինակությանը։ Դատական պրոցեսը շարունակվեց միքանի տարի ու ավարտվեց վերաքննիչ քաղաքացիական դատարանում նոյեմբերի 20-ին՝ Արթուր Սողոմոնյանի փաստացի հաղթանակով, քանզի դատարանը նրա հայտարարությունների մեջ չի գտել զրպարտանք ու անձի արատավորման դրվագ։

Ըստ էության, սա ՀՖՖ-ի դեմ ներկայացված ու հաղթանակով ավարտված երկրորդ հնչեղ գործն է. առաջինը Սեւան ակումբի նախկին սեփականատեր Տիգրան Հակոբյանն էր, ով հաղթեց Լոզանի արբիտրաժում, որով փաստացի պարզվեց, որ իրեն անհիմն կերպով հեռացրել են հայաստանյան ֆուտբոլից: Երկրորդը դարձավ Արթուր Սողոմոնյանի գործը։

Հիշեցնենք, որ «Փյունիկի» նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը տեւական ժամանակ է սուր քննադատությունների է ենթարկում ֆեդերացիայի աշխատանքը, մասնավորապես տարբեր հարցազրույցներում ու մամուլի ասուլիսներում խոսել է ՀՖՖ-ի կողմից անարդյունավետ ծախսված տասնյակ միլիոնավոր դոլարների, ՀՖՖ-ում տիրող ոչ ֆուտբոլային բարքերի, փակվող ոչ յուրային ակումբների, ֆեյք ՀԿ-ների ու կեղծված ընտրությունների մասին։ Սողոմոնյանը հերթական հայ խոշոր գործարարն ու բարեգործական նախագծերի հեղինակներից է, ով ստիպված եղավ լքել հայկական ֆուտբոլը՝ չստանալով բարոյական աջակցություն իշխանություններից։

Հ․Գ. Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Փյունիկի»-ի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ. փոխարենը զրուցեցինք նրա ներկայացուցիչներից մեկի հետ, ով փոխանցեց, որ Սողոմոնյանը վաղուց ասել է՝ այս դատական վեճի արդյունքում իրեն փոխանցվելիք գումարներն ամբողջությամբ ուղղելու է բարեգործությանը։

Հ․Գ. 2 Իհարկե Արմեն Մելիքբեկյանի ու իր ղեկավարած կառույցի համար պարտվելը սովորական է, սակայն ինչպես տարիներ շարունակ գրում ենք, այս մարդիկ ֆուտբոլն իջեցրել են մեր պատմության ամենացածր մակարդակին ու աղետ են ֆուտբոլի համար։ Սակայն իշխանությունները շարունակում են պահել այս մարդկանց՝ ի հեճուկս հանրային պահանջի:

Հ․Գ. 3 Զերծ մնալով վերաքննիչ դատարանի ընդունած ակտի իրավական խոր մասնագիտական վերլուծությունից՝ պարզ է, որ ըստ էության նույնիսկ դատարաններն են փաստում, որ ֆեդերացիան չի կարողացել ապացուցել, որ, օրինակ, չարթերային ինքնաթիռները ծառայում են նպատակային, զուտ ֆուտբոլային են կամ որ ծախսերը կատարվում են արդյունավետ։ Մոտ ժամանակներս մենք խորությամբ կանդրադառնանք վերաքննիչ դատարանի ընդունած այս ակտին։ Իսկ այս ընթացքում մեր հավաքականները շարունակում են խայտառակ պարտություններ կրել ու հավասարեցնել հայկական ֆուտբոլը գաճաճ պետությունների ֆուտբոլային մակարդակին»։

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Նիկոլը մեզ ուզում է վախեցնել մի բանի համար․ հարցում (video) #ՈՒՂԻՂ. «Ջեբկիր ստահա՛կ, ստացա՞ր պատասխանդ Արաբկիրում, դե հիմա լսի՛ր». Արաբկիրի նախկին թաղապետ (video) «Սպասե՛ք, Նիկոլի երեսին ուժեղ հարված են տալու»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ես երբեւէ չեմ կանգնել Արցախը հանձնած, զինվորների դիակները փտացրածների կողքին. Անաիս Սարդարյան (video) Սրանից կազատվենք․ Նիկոլն ամեն անգամ մեքենան ձորից գցում ա ներքև ու մարդկանց ա վնասում․ Սաղաթելյան (video) Հիստերիկացել է,ոչի՛նչ, սրա նմաննե՞րն են կորչել,գնալու է ու կորչի՛․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (video) «Ականատես»-ը Օսիպյանի դեմ քրեական հետապնդումը համարում է անհիմն և քաղաքական ենթատեքստ ունեցող Փաշինյանը սպառնաց, որ կսպանի ինձ, դե թող հիմա լսի․ Ռոբերտ Քոչարյան (video) Կանանց քաշքշելն ու կեղծ լուրեր տարածելը վախկոտ Փաշինյանի մեթոդներն են․ «Ուժեղ Հայաստան» Լեհաստանում երեք մարդ է ձերբակալվել Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Մեր պաշտելի Հավերժական Հայաստանն եմ մաղթում Ձեզ, Սրբազան Հայր. Կրպեյան «Քո*ոտ թուրքի շուն, դու Զարուհու ոտքի տակի հողը չարժես». Նարե Սոսե (video) ԿԸՀ-ն կոչ է անում քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումներով Նիկոլ, Զելենսկուն Հայաստան ես բերում ու ասում ես՝ ՌԴ-ի հետ ջերմ հարաբերություն ունեմ. Շարմազանով 2026-ի միասնական քննություններ․ հայտնի են երկրորդ փուլի օրերը Օդային տագնապ Լիտվայում. ԱԹՍ-ի պատճառով երկիրը մի քանի ժամ փակել է օդային տարածքը Օտարերկրացիները Երևանում իրենց անչափահաս երեխաների հետ զբաղվում են մուրացկանությամբ. հայտարարություն Ողբերգական դեպք՝ Սևանում. դանակի մի քանի հարվածներով կյանքից զրկել են երիտասարդ տղայի Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը․ Սուրենյանց Սարալանջի ճանապարհին «Hyundai Santa»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված պատնեշին. կան վիրավորներ Ուկրաինան չի կարող գոյատևել առանց ԱՄՆ սարքավորումների. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ի՞նչ եք խոսում,ո՞նց թե՝ մեկ է՝ ինքն է ընտրվելու,դուք եք ընտրելու. «ոչխար եք», թե՞ հայ․ Բեկ-Գասպարենց (video) #ՈՒՂԻՂ․ Ժողովուրդը նողկում է Նիկոլից․ նրա հետևից են ընկել՝ նա գնում է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Այդ դեպքերն առաջին պլան բերեցին զարհուրելի մի վտանգ․ Արմինե Հովհաննիսյան («Օրրանի» ԲՀԿ–ի հիմնադիր) Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ՌԴ քաղաքացո՞ւ է նշանակել․ «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am