Քրեական գործով անցնող Արփի Դավոյանը սկսել է մանդատի համար պայքարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՔՊ–ում կարծես մրցավազք է սկսվել՝ ով ավելի կտրուկ կքննադատի ընդդիմությանը եւ այդպիսով տեղ կապահովի ընտրացուցակում։ Պատգամավորներ կան, որ իրենց անցյալի արարքները մոռացած՝ այլոց են մեղադրում տարբեր հանցանքների համար: Նրանցից մեկն Արփի Դավոյանն է:

Դավոյանը, որ կոռուպցիայի դեմ պայքարը տապալեց հենց ՔՊ-ի ներսում՝ արժանանալով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախատինքներին ու զգուշացումներին, ֆեսբուքյան ակտիվություն է ցուցաբերում: Արդարադատության նախարարի պաշտոնին չհասնելով՝ այժմ փորձում է ամրապնդել դիրքերը ԱԺ պատգամավորի մանդատի համար պայքարում։

Հիշեցնենք, որ Արփի Դավոյանն այն ՔՊ-ականներից է, ով աչքի էր ընկնում ուժային կառույցների ղեկավարների հետ իր ցուցադրական մտերմությամբ՝ ԱԺ-ում տարբեր սենյակներ ուղեկցելով։ Ինչու, որովհետեւ, թերեւս, ունի վախեր. Արփի Դավոյանը տարիներ շարունակ մի քրեական վարույթով անցնում է վկայի կարգավիճակով: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ դատախազություն՝ պարզելու մանրամասները. «2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Ի՞նչ գործ է հարուցված եղել, որով անցել է Արփի Դավոյանը, ի՞նչ կարգավիճակ ունի եւ ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով»:

Ի պատասխան՝ Դատախազությունից հայտնել են, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։ Վստահեցրել են` վերջինս դատավարական այլ կարգավիճակ չի ունեցել։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Իսկ ինչ ունեցվածք ուներ, եւ այժմ ինչ ունեցվածք ունի Արփի Դավոյանը, որը 2009-2014թթ. աշխատել է Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում՝ որպես հոգեբան: 2015-2016թթ.՝ «Ռոմա» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահի օգնական, 2016-2017թթ.՝ «Գոլդեն տոբակո» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ:

2017-2018թթ. սկսվել է Արփի Դավոյանի քաղաքական ուղին. նա ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության գործավարն էր, բայց սուրճ ու թեյ պատրաստելուն զուգահեռ՝ այլ հմտություններ էլ ձեռք բերեց՝ 2018-2019թթ., հեղափոխությունից հետո, նշանակվելով Նիկոլ Փաշինյաի օգնական:

2018 թվականին, երբ ստանձնում էր վարչապետի օգնականի պաշտոնը, Արփինե Դավոյանը տվյալ օրվա դրությամբ հայտարարագրել է հանձնած փոխառությունները՝ 93,581 դրամ, 130,100 դրամ, 170,995 դրամ։ Նրա դրամական միջոցները կազմել են 161,143 դրամ, եկամուտը՝ 576,360 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» ընտրացուցակով: 2018 թվականի արդեն տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները զգալի բարձրացել են՝ կազմելով 1,500,000 դրամ, եկամուտը կազմել է 6,613,848 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։ Այսինքն՝ պատգամավորական աշխատանքի 1 ամսվա վարձատրությունը Դավոյանը 2018-ին ստացել է 6 ամսում։

2019 թվականի տարեկան հայտարարագրում, երբ Արփի Դավոյանն արդեն զբաղեցնում էր ԱԺ պատգամավորի պաշտոնը, հայտարարագրել է.

4,346,031 դրամ՝ բանկային հաշվին,

50,000 դրամ՝ կանխիկ,

9,961,761 դրամ եկամուտ՝ Ազգային ժողովից ու կառավարությունից ստացված աշխատավարձերից։

2020 թվականին Արփի Դավոյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ից 25,991,000 դրամի չափով փոխառություն է ստացել, որը հանձնել է «Միկշին» ՍՊԸ-ին՝ բնակարան ձեռք բերելու համար:

2021 թվականին Արփինե Դավոյանը 2,5 մլն դրամով Hyundai մակնիշի ավտոմեքենա է գնել։

Արփի Դավոյանի՝ 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ իշխանական պատգամավորը անշարժ գույք չի հայտարարագրել. տուն չունի, բայց ավտոմեքենան պահպանում է: Արփի Դավոյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 420 հազար դրամ, քանի որ 2 տարբեր կետով հայտարարագրվել է 1 մլն 210 հազար դրամ։ ԱԺ պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 179 հազար դրամ:

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 642 հազար դրամ, որից 10 մլն 171 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովից։ Եկամուտներից 3 մլն դրամը «այլ եկամուտ» է «ԱԿԲԱ» բանկից, իսկ 470 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտային հարկի վերադարձ է։ Դավոյանը վարկեր չի հայտարարագրել. հետաքրքիր է՝ եթե վարկեր չկան, ինչի համար է ֆինանսների նախարարությունից գումար ստացել, եթե այն ստացել է որպես եկամտահարկ։

Հեղափոխության ժամանակ աղունիկ թռցնելուց հետո՝ Դավոյանի կենսամակարդակն էլ է թռիչքաձեւ աճել, դրա համար ուզում է կրկին պատգամավոր դառնալ»։

դիտվել է 480 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am