Հրապարակված բանակցային փաստաթղթերում առնվազն երեք պահ չեղարկում է իշխանության ինքնաPR-ի փորձը. Վահե Հովհաննիսյան

Հրապարակված բանակցային փաստաթղթերն ի վնաս Փաշինյանի են: Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Պատահականություն էր, թե ոչ, բայց բանակցային տասնամյակների պատմությունը իշխանությունները հրապարակեցին այն օրը, երբ ԵՄ Գերագույն հանձնակատար Մարթա Կոսը հայտարարում է, թե ԵՄ-ն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ TRIPP-ին հնարավոր մասնակցության վերաբերյալ։

Այն TRIPP-ի, որն անցնում է բացառապես Հայաստանի տարածքով, ու բանակցություններում Հայաստան չկա։ Ի՞նչ է բանակցում մեր տարածքի մասին Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Հրապարակված բանակցային փաստաթղթերում առնվազն երեք պահ չեղարկում է իշխանության ինքնաPR-ի փորձը.

1. Բացակայում է Քի-Վեսթը, որը ենթադրում էր Արցախի հարցի պատմական շահավետ լուծում։ Այդ փաստաթղթով Արցախը դառնում էր Հայաստանի մաս, Լաչինի 40 կիլոմետր լայնությամբ պաշտպանված միջանցքով միանում էր Հայաստանին, իսկ Մեղրիով հնարավոր ճանապարհը, ըստ այդ փաստաթղթի, բոլոր առումներով մեզ ավելի շահեկան էր, քան՝ անհասկանալի հեռանկարով TRIPP-ը։ Այս առումով 2-րդ նախագահի վաստակն անհնար է թերագնահատել։

2. Մյուս դրվագը Ս. Սարգսյանի հայտնի նամակն էր ՌԴ նախագահին։ Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե իշխանությունն ինչու է սա հրապարակել։ Իր շահը ո՞րն է։ Ավելի գրագետ, իրավիճակի բոլոր նրբությունները հաշվի առնող, ավելի ճշգրիտ ձևակերպումներով և սեփական պետության կարմիր գծերը հստակ ֆիքսող ձևակերպումներ դժվար է գտնել։

3. Եվ, ի վերջո, երրորդը. վերջապես պաշտոնապես հրապարակվել է 2019թվականին համանախագահների առաջարկած բանակցային փաստաթուղթը, ու չի հրապարակվել հայկական կողմի պատասխանը՝ հաստատելով միասնական ընդդիմության մեղադրանքն այն մասին, որ Փաշինյանը փաստացի հրաժարվել է այդ փաստաթուղթը քննարկելուց։ Ինչը և բերեց այսօրվան։

Մեծ հաշվով, ցանկացած բանակցված փաստաթուղթ կարող է լինել քննարկման առարկա, քննադատության և հարցերի առարկա, բայց դրանք բոլորը ենթադրում էին հայկական Արցախ, բացառում էին հազարավոր զոհերը և ազգային նվաստացումը։

Իսկ «Արցախը Հայաստան է և վերջ» ու «Արցախը Ադրբեջան է ու վերջ» ասելու համար բանակցել պետք չէր։ Պետք էր պարզապես ձախողել բանակցությունները, ինչը և արվեց՝ մեզ տանելով պատերազմի ու պարտության»:

դիտվել է 409 անգամ
Լրահոս
Ռուբեն Բաբայանը երեկ հայտնվել է խղճուկ վիճակում․ Նարինե Դիլբարյան (video) Մոտավորապես 12 հազար դոլար եմ ներդրել «Հելոբիթ»-ում, պահանջում ենք գումարների վերադարձ․ տուժած (video) Ռուբեն Ռուբինյանը վիրավորեց լրագրողին, հետո ներողություն խնդրեց (video) Ո՞վ է Արամուսի մարդասպանը, որ ՔՊ-ականների հետ լուսանկարներ ունի․ Ռուզան Ստեփանյան (video) «Բա հեղաշրջվածն ինչո՞ւ չէր բողոքում, որ իրեն շրջել են․ կարծես թե ինքն էլ դեմ չէր այդ “շրջվելուն”» Չենք սպասելու մինչև կյանքի վերջ պայքարելու ենք․ գումարների վերադարձ պետք է լինի․ ակցիա ՔԿ-ի դիմաց (video) Արթուր Խաչատրյանի հիշեցումից հետո Կոնջոյանը վրդովվեց Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ #ՈՒՂԻՂ. Սպասե՛ք. քահանաները մեծ անակնկալ ունեն Նիկոլի համար. Նարինե Դիլբարյան (video) Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի՝ չունես պատմական հիշողություն՝ չունես ոչ ներկա, ոչ էլ ապագա Դատարանը հստակ նշել է, որ այլևս Սամվել Կարապետյանի քրվարույթի ձգձգումը խնդրահարույց է․ փաստաբան Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Hyundai Elysion»-ը գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր Անձամբ Նիկոլի հանձնարարականը ի կատար է ածել հայտնի քրեաօլիգարխիկ համակարգերից մեկը. Միհրան Հակոբյան Սյունիքի համար վարկ եք վերցնում, ժողովրդի հաշվին տոկոսնե՞րն եք տալու․ Աննա Գրիգորյան (video) Գյումրիում 37–ամյա որդին սպшնել է հորն ու մորը. կադրեր՝ դեպքի վայրից (video) «Ձախողել եք, կա՞ 1 մարդ, որ պատասխան է տալու այս համակարգի ձախողման համար»․ Աննա Գրիգորյան (video) «Եկել եք, հեքիաթներ եք պատմում». «Որ 8 միլիարդի զենք եք առել, ճանապարհը ինչի հաշվին եք կառուցել» (video) 26 հազար արցախցուց քանի՞ հոգի է դիմել եւ չի ստացել բնակարանի գումար․ պատգամավորի հարցը (video) «Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը պոեմով խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ․ Արտակ Բեգլարյան Որքա՞ն գումար է տրամադրվել արցախցիների խնդիրները լուծելու համար. Աննա Գրիգորյան Սերժ Սարգսյանի համաներումով ազատված Փաշինյանը ոչ մի անգամ համաներում չի նախաձեռնել. բռնապետ Ալիևի չափ էլ չկա Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Սևակ Ղազարյան 250 միլիոնի վարկ եք վերցրել, որքա՞ն գումար եք ներգրավվել արցախցիների համար․ Աննա Գրիգորյան (video) Միքայել Սրբազանն արդեն տեղափոխվել է Իզմիրլյան ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am